Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Հանդիպում է, լսում իրենց, լուսանկարվում ու վերջ. Արտախորհրդարանական ուժերը դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ժողովրդավարության շղարշ ստեղծելու համար պարբերաբար հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական ուժերի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դրա մաս կազմող արտախորհրդարանական ուժերը դժգոհ են այդ ֆորմատից, ասում են, որ հանդիպումները ձեւական բնույթ են կրում. Փաշինյանը հանդիպում, լսում է իրենց, լուսանկարվում, բայց իրականում հանդիպումները ոչինչ չեն փոխում, առաջարկներն էլ օդում են մնում: Իրականում Փաշինյանն իրենց ասածները հաշվի չի առնում, անում է այն, ինչ ուզում է:

Արտախորհրդարանական ուժերի մեծ մասն այս պատճառով այլեւս չի ցանկանում մասնակցել այդ հանդիպումներին, քանի որ գիտակցում են՝ այդ հանդիպումները զուտ ձեւական բնույթ ունեն. միայն Փաշինյանն է այս հանդիպումների միջոցով ժողովրդավարության ֆոն ստեղծում, հանդիպումները ուրիշ ոչ մեկին ոչինչ չեն տալիս»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից