Ճանապարհային պատահարներից մենք ամեն տարի ավելի շատ զոհեր ենք ունենում, քան սահմանին կամ ուժային օպերացիաների ժամանակ։ Սա հարց է, որը պետք է օր առաջ քննարկվի ու լուծում առաջարկվի։
Խայտառակ վիճակում են ճանապարհները, գծանշումները, ճանապարհային նշանները, խայտառակ վիճակում է ավտոտրանսպորտը, տեխզննում ասածը բանկում մուծում անելն է։ Վերջապես` սովետական արտադրության մեքենաները պետք է դուրս գան շահագործումից։
Բան չեմ ասում` նայեք Արարատից ու Արմավիրից միրգ բերող մեքենաների տեխնիկական վիճակը ու պարզ կդառնա, թե անվտանգության ինչ մակարդակի վրա ենք։