Միջազգային 

Ռադայի պատգամավորները հրաժարվել են ամանորյա արձակուրդներից

analitik.am

Ուկրաինայի Գերագույն Ռադան չի դադարեցնելու իր աշխատանքներն ավանդական ձմեռային խորհրդարանական արձակուրդների ժամանակ, այս մասին հայտնել է պառլամենտի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը, գրում է lenta.ru-ն` Interfax-ին հղումով։

Դեկտեմբերի 19-ին հայտնի է դարձել, որ Ռադայի պատգամավորները մտադիր են կրճատել հունվարի արձակուրդները, որի մասին հայտնել էր Ալեքսանդր Չերնենկոն՝ «Պյոտր Պորոշեկոյի Բլոկ»-ից։

Գերագույն Ռադայի ութերորդ գումարման առաջին նստաշրջանի վերջին օրը, ըստ ժամանակացույցի, համարվում է 2015-ի հունվարի 16-ը։  Նախորդ տարիներին պատգամավորնները ամանորյա արձակուրդներին հանգստանում էին ամբողջ հունվար ամիսը։

Նույն շարքից