Միջազգային Քաղաքականություն 

Բորիս Ջոնսոնը մերժել է Պուտինին

analitik.am

Հունվարի 19-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Լիբիայի հարցով Բեռլինի համաժողովում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը վերահաստատել է Սոլսբերիի դեպքի կապակցությամբ դիրքորոշումը և հրաժարվել հարաբերությունների կարգավորման հնարավորությունից այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի դադարեցրել իր «ապակայունացնող գործողությունները», որոնք սպառնում են Մեծ Բրիտանիային և նրա դաշնակիցներին և «խաթարում են քաղաքացիների անվտանգությունը»:

Բրիտանիայի կառավարության ղեկավարի գրասենյակի կողմից տարածած հայտարարության մեջ Ջոնսոնը «հստակ ասել է», որ տեղի ունեցածը քիմիական զենք օգտագործելու անպատասխանատու դեպք էր և Մեծ Բրիտանիայում անմեղ մարդկանց սպանելու կոպիտ փորձ: Մեծ Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ նման հարձակումը չպետք է կրկնվի:

Նույն շարքից