Միջազգային Քաղաքականություն 

Հերթական կարևոր պաշտոնանկությունը Ռուսաստանում

analitik.am

ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան թողնում է պաշտոնը՝ կապված այլ աշխատանքի անցնելու հետ: Այս մասին հայտնել են Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Վլադիմիր Պուտինն այս պաշտոնին առաջարկել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Իգոր Կրասնովի թեկնածությունը։

«Դա նախագահի որոշումն է: Նա առաջադրել է Կրասնովի թեկնածությունը. Դա իր իրավունքն է որպես պետության ղեկավար, և նա իրականացրել է այդ իրավունքը: Ինչ վերաբերում է Իգոր Կրասնովի թեկնածությանը, ապա կարող եք ծանոթանալ նրա կենսագրական տվյալներին այնքանով, որքանով դրանք հասանելի են»,-ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տվեց։

Նույն շարքից