Միջազգային Քաղաքականություն 

Կարծում եմ, որ նա հասկանում է դա․ Զելենսկին խոսել է Պուտինի հետ հարաբերությունների մասին

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Times of Israel» թերթին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության դրական արդյունքների մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հարցին՝ ինչպես է զարգանում նրա հարաբերությունները Պուտինի հետ, Ուկրաինայի նախագահը պատասխանել է՝ այսօր մենք կարող ենք խոսել երկխոսության մեկնարկի մասին:

Զելենսկին նշել է, որ մի քանի անգամ զանգահարել է Ռուսաստանի նախագահին, ինչի արդյունքում նրանց հաջողվել է շփվել, ինչը թույլ է տվել երկու անգամ փոխանակվել պահվող անձանցով, ինչպես նաև վերադարձնել Կերչի միջադեպին մասնակցող ուկրաինական նավատորմի նավերը:

Նա նաև հույս է հայտնել, որ Պուտինը հասկանում է իր դիրքորոշումը և համաձայն է, որ Ուկրաինան անկախ պետություն է․ «Մենք մեծ երկիր ենք, ամենամեծը Եվրոպայում: Կարծում եմ, որ նա հասկանում է դա»,-ավելացրել է Զելենսկին:

Նույն շարքից