Գյուղատնտեսություն Լրահոս Տնտեսություն 

Մենք չենք տեսնում, որ խաղողի ամբողջ բերքը մթերվելու է, իրավիճակը հուսադրող չէ. Վահան Քերոբյան

analitik.am

Խաղողի մթերման համար պայմանագրերի կնքումը մինչև հուլիսի 1-ն է: Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք մի քանի խոսակցություն ենք ունեցել մթերումով զբաղվող ընկերությունների ղեկավարների հետ՝ հասկանալու համար իրենց պլանները: Այս պահին դրությամբ իրավիճակը դեռ հուսադրող չէ, այսինքն, մենք չենք տեսնում, որ խաղողի ամբողջ բերքը մթերվելու է: Հիմա փորձում ենք հասկանալ այն մեթոդները, որով երկու ծայրերը կբերենք կկպցնենք իրար»,-ասաց նա:

Նույն շարքից