Լրահոս Պատահարներ 

Դիլիջանի անտառում հայտնաբերվել է 24-ամյա կնոջ մերկ ու մասամբ հոշոտված դի․ Shamshyan.com

analitik.am

Այսօր՝ հունիսի 15-ին, Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 2-րդ ոլորանին հարակից անտառային հատվածում ոստիկանները և կինոլոգիական ջոկատի ծառայողները հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում նշված վայրում հայտնաբերել են ամբողջությամբ մերկ, մասամբ հոշոտված կնոջ դի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այս պահին տեղում աշխատում են քննչական խումբն ու դատական բժիշկը։

Քննիչների խնդրանքով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները դին տեղափոխել են հատուկ պարկի մեջ և այն մոտեցրել դիատարին։

Մահացածը ՌԴ 24-ամյա քաղաքացի է, ով այս տարվա հունիսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել էր Հայաստան։ Եվ երբ 2 օր նրա մասին մայրը տեղեկություն չի ունեցել, դիմել է Ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժին և հայտնել, որ մինչև օրս իր աղջկա վերաբերյալ տեղեկություն չունի։

Դեպքի փաստով՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն արդեն շոշափելի արդյունքներ ունի կատարված սպանության բացահայտման վերաբերյալ, սակայն նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում։

Նույն շարքից