Տնտեսություն 

Հրաշալի զարգացումներ կան բարձր տեխնոլոգիաների ոլորտում. Հակոբ Արշակյան

analitik.am

Հրաշալի զարգացումներ կան բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցանկը՝ 2022 և 2019 թթ համեմատությամբ:
Այսպիսով, բարձր տեխնոլոգիական ոլորտում հարկատուների ցուցակի առաջատարը «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ»
ընկերությունն է, որն իր դիրքերը 2019թ․ նկատմամբ բարելավել է 12 հորիզոնականով՝ զբաղեցնելով 60-րդ հորիզոնականը։

Միանգամից 3 նոր ընկերություններ հայտնվել են խոշեր հարկատուների հարյուրյակում.

«ՊԻԿՍԱՐՏ» ընկերությունը 192 հորիզոնականից տեղափոխվել է 66 հորիզոնական։

«ԷՊԱՄ ՍԻՍԹԵՄԶ» ընկերությունը 281 հորիզոնականից տեղափոխվել է 81 հորիզոնական։

«ԴԱՏԱԱՐՏ.ԱՄ» ընկերությունն այս տեսանկյունից լինելով նորաստեղծ՝ 3-4 տարվա ընթացքում զբաղեցնում է 95 հորիզոնականը։

Հարյուրյակում են նաև երեք օպերատորները՝ «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ», «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ», «ՅՈՒՔՈՄ», ինչպես նաև Հարյուրյակում են հայտնվել խաղային տեխնոլոգիաների ոլորտի երկու ընկերությունները.

«ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերությունը 112 հորիզոնականից տեղափոխվել է 18 հորիզոնական:

«ԴԻՋԻԹԵՅՆ» ընկերությունը 102 հորիզոնականից տեղափոխվել է 43 հորիզոնական:

Հույս ունեմ, որ հարյուրյակը կշարունակվի համալրվել բարձր-տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական, արդյունաբերական և արտադրական նոր ընկերություններով։

Հաջողություն եմ մաղթում բոլոր հարկատուներին․ հարկեր վճարելը պատվաբեր է, քանի որ ծառայում է Հայկական բանակի, ենթակառուցվածքների, կրթության և գիտության զարգացմանը:
Ուսումնասիրության հիմքում ընկած են ՊԵԿ հրապարակած տվյալները։

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյան

Նույն շարքից