Լրահոս Ռազմական 

Իսրայելից վերջին չվերթներով ձեռք բերված զինամթերքը տեղակայվելու է Վարդենիսի ուղղությամբ. փորձագետ

analitik.am

Իսրայելի Ուրդա օդանավակայանից, վերջին չվերթներով Գյանջա (հայկական Գանձակ – խմբ) տեղափոխված զինամթերքն, ըստ ամենայնի, տեղակայվելու է Վարդենիսի ուղղությամբ։ Ադրբեջանը դրանով նպատակ ունի հնարավոր մարտերի դեպքում դրանք ունենալ մոտ տարածությունում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Մերձավորարեւելյան տարածաշրջանի հարցերով փորձագետ, պատմաբան Սերգեյ Մելքոնյանը՝ նշելով, որ  իրենց կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքներով  այս դեպքում զենքի նոր տեսակների վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։

Նրա խոսքով՝  Ադրբեջանն, ըստ ամենայնի, շարունակելու է կիրառել արցախյան վերջին պատերազմի  ժամանակ համեմատաբար արդյունավետ  կիրառություն ունեցած HAROP ԱԹՍ-ները, որոնք շատ ավելի էֆեկտիվ էին այդքան քննարկված բայրաքթարներից։ Միևնույն ժամանակ,  մասնագետն ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի կողմից հենց Իսրայելում ծավալվող քարոզչական քաղաքականության վրա, որը միտված է բացառելու տեղի  հայկական համայնքի ու փորձագետների հնարավոր ազեցությունը ։

«Ադրբեջանը կարող է նաև իր օդը պաշտպանելու համար ընդլայնել Բարաք ՀՕՊ համակարգը, որն ինքը գնել էր ու որը բավականին էֆեկտիվ է։ Իսրայելական աղբյուրների հաղորդմամբ, Ադրբեջանն այն օգտագործել է նաև վերջին պատերազմի ժամանակ, երբ մենք իսկանդեր էինք փորձում կիրառել»,- ասաց նա։

Հաշվի առնելով նաև զինամթերքի տեղակայման վայրը՝ Մելքոնյանը տեսակետ հայտնեց, որ Արցախն անզեն հայաթափելու ծրագիրը իրագործել չկարողանալու դեպքում Ադրբեջանը կարող է դիմել ռազմական  գործողությունների։

«Որքանով մենք տեղեկացված էինք՝  ուկրաինական հակագրոհի ժամանակ իրենք պատրաստվում էին, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողություն» իրականացնել՝ ուղղված Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի, ոստիկանության և այլ ուժային կառույցների դեմ։ Բայց, հաշվի առնելով, որ այդ հակագրոհը մեծ հաշվով դեռ որևէ հաջողություն չի արձանագրել, Ադրբեջանն այդ միջոցը դեռ չի կիրառել»,- ասաց նա։

Փորձագետի տեղեկություններով՝  ՀՀ դեմ կիրառվող ռազմամթերքի արսենալն Ադրբեջանը կուտակում է նաև Արցախի՝ օկուպացրած տարածքներում բացված առնվազն 5 զորամասերում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Նույն շարքից