Գլխավոր Լրահոս Հասարակություն 

Ատոմակայանը փակելու վերաբերյալ Թուրքիայի պահանջը բացարձակապես չէր անհանգստացնի, եթե հնարավոր լիներ սրտացավ ու խելամիտ ազգային քաղաքականություն. Դանիելյան

analitik.am

Ատոմակայանը փակելու հարցը զուտ էկոլոգիական-անվտանգային տեսանկյունից վաղուց է ծագել, այն անխուսափելի է, սակայն թուրքայի պահանջը դրա հետ որևէ աղերս չունի, այն պարզապես դարձել է թուրք-ռուսական հարաբերությունների լակմուսի թուղթը: Այժմ այդ հարցը առանձնապես սուր է դրված, քանի որ անչափ նպաստավոր մթնոլորտ է ձևավորվել նաև՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորների ասպեկտով:

Ասվածի համատեքստում թուրքիայի պահանջը բացարձակապես չէր անհանգստացնի, ավելին՝ հնարավոր կլիներ գործել «չկա չարիք, առանց բարիքի» թեզին համահունչ, եթե հնարավոր լիներ սրտացավ ու խելամիտ ազգային քաղաքականություն:

Ի՞նչ նկատի ունենք՝ Հայաստանը լիարժեք իրավական հիմքեր ունի պահանջելու և անհապաղ ստանալու համաչափ փոխհատուցում, ինչը բավարար կլինի էներգետիկայի դիվերսիֆիկացայի մասին ոչ թե անվերջ վերացական խոսելու, այլ այն իրապես կյանքի կոչելու համար: Ընդ որում, «Ամերիկա պետք չէ հայտնաբերել», հին սերնդի ատոմակայանները փակել նաև արևմտյան Եվրոպայի մի շարք նախկին սոց. երկրներ, սակայն դա արել են միլիարդների հասնող դրամաշնորհի, ոչ թե վարկերի դիմաց:

Հակառակ պարագայում թուրքիայի պահանջը, մեղմ ասած, անհանգստացնող է, քանի որ չգործարկվող ատոմակայանի ռեակտորը անվտանգ ռեժիմում պահելու համար տևական ժամանակ հսկայական էներգիա պետք է մատակարարել, այսինքն՝ Ատոմակայանը վերածվելու է էներգիա սպառողի:

ՀՀ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյան

Նույն շարքից