Իրավական Լրահոս 

Ջալալ Հարությունյանին վերագրվող արարքը կատարվել է Արցախի՝ ՀՀ իրավազորության ներքո գտնվելու ժամանակահատվածում, այդ հիմքով հետապնդումը չի կարող դադարեցվել. փաստաբան

analitik.am

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործը 2023թ․ նոյեմբերի 23-ից գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, սակայն առ այս պահը դատական նիստերը չեն կայացել, դրանք հետաձգվում են՝ տարբեր պատճառներով։ Նախորդ դատական նիստը, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը, հետաձգվել էր՝ ճանապարհների անանցանելի լինելու պատճառով։

Դատարանում, ի թիվս նախնական դատալսումների փուլում քննարկման ենթակա այլ հարցերի, դեռևս քննարկման առարկա չի դարձվել նաև ընդդատության փոփոխության և գործը Գորիսից Երևան տեղափոխելու հարցը։ Նման միջնորդությամբ, օրենքի կարգավորումների համաձայն, պետք է հանդես գա պաշտպանության կողմը, և եթե նման միջնորդություն ներկայացվի, ապա դրան կմիանա նաև տուժող կողմը, քանի որ տուժողները հիմնականում բնակվում են կա՛մ Երևանում, կա՛մ Երևանին հարակից բնակավայրերում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից