Իրավական Լրահոս 

Հոգեբան Անի Վարդանյանն ընգծված դրական վերաբերմունք ունի քննիչների նկատմամբ. Տիգրան Աթանեսյան

analitik.am

Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հարց ուղղելով փորձագետ հոգեբան Անի Վարդանյանին, նկատեց, որ վերջինս նույնպես շահագրգիռ կողմ է, քանի որ ընդգծված խտրականություն է դնում քննիչների և փաստաբանների միջև։ Մասնավորապես, Աթանեսյանը մեջբերեց Վարդանյանի սոցցանցերում քննիչներին ուղղված մասնագիտական տոնի առթիվ դրվատական խոսքերով լի շնորհավորանքը, միևնույն ժամանակ, փաստաբանի խոսքով, Անի Վարդանյանը երբևէ նման ընդգծված դրական վերաբերմունք փաստաբանների մասով չի արտահայտել։

Աթանեսյանը հարցրեց՝ արդյոք ի՞նչն է ընդգծված վերաբերմունքի պատճառը «անկախ» փորձագետի կողմից։ Դատախազն առարկեց փաստաբանի հարցին, մինչդեռ դատավորը, «պարզաբանել» ցանկանալով անկախ փորձագետի վերաբերմունքը, հարցով դիմեց վերջինիս՝ ճշտելու՝ արդյո՞ք որևէ նախնական տրամադրվածություն, շահագրգռվածություն ունեցե՞լ է հատկապես սույն եզրակացությունը կազմելիս։

Հոգեբանը վստահեցրեց, որ մոտեցումների տարբերակման խնդիր չունի և անձնային մոտեցում չեն պարունակում սոցցանցային իր հրապարակումները։

Ապա փաստաբանը, նկատի ունենալով Անի Վարդանյանի պետական մարմիններում աշխատելը, նրա հիմնադրած «Ուղեկից» ՀԿ-ի համագործակցությունը մի շարք իրավապահ կառույցների հետ, վիճարկեց Վարդանյանի, որպես անկախ փորձագետ օբյեկտիվ եզրակացություն տալու կարողությունը, նշելով, որ նա վարձատրվում է «այս իշխանությունների կողմից և , բնականաբար չի կարող օբյեկտիվ եզրակացություն տալ»։

 

Նույն շարքից