Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջոնի Դեփը վաճառքի է հանել իր առանձնատունը, որը գտնվում է Ֆրանսիայի հարավային Լը-Պլան-դը-լա-Տուր շրջանում: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։
Առանձնատունը 37 հեկտար տարածք է զբաղեցնում։ Դերասանը միլիոնավոր դոլարներ է ծախսել անշարժ գույքի ներքին և արտաքին հարդարանքի ձևավորման և վերականգնման համար։