Գլխավոր Վերլուծական 

ՀՀ դատարաններն անվավեր կճանաչեն ՎՏԲ Հայաստան Բանկի հետ քաղաքացիների կնքած վարկային պայմանագրերը

analitik.am

Մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ դիմել են առաջին ատյանի դատարաններ` ՎՏԲ Հայաստան Բանկի հետ կնքած վարկային պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջով: Հայցվորներն իրենց պահանջը հիմնավորել են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 432 հոդվածով,որում ամրագրված է՝ Հոդված 432. Պարտավորության դադարելը կատարման անհնարինությամբ

1. Պարտավորությունը դադարում է կատարման անհնարինությամբ, եթե դա առաջացել է այնպիսի հանգամանքից, որի համար կողմերից որևէ մեկը պատասխանատու չէ: Այդ դեպքում պարտատերն իրավունք չունի պարտապանից պահանջել պարտավորության կատարում:

2. Պարտապանի կողմից պարտավորության կատարման անհնարինության դեպքում, որն առաջացել է պարտատիրոջ մեղքով, պարտատերն իրավունք չունի հետ պահանջել պարտավորությամբ իր կատարածը: Հայցվորները գտնում են , որ այն հանգամանքը , որ 2013 թ-ին Ադրբեջանի Հանրապետությունը դարձել է ՎՏԲ Հայաստան Բանկի փաստացի սեփականատերերից մեկը, անհնարին է դարձնում իրենց կողմից վարկերի սպասարկումը ,քանի որ սպասարկելով վարկերն իրենք ակամայից ֆինանսական օգնություն են ցույց տալիս թշնամական պետությանը ,որն էլ իր հերթին կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:

Հայցվորները գտնում են` քանի որ ՎՏԲ Բանկն ինքն է վաճառել իր բաժնեմասը Ադրբեջանի հանրապետությանը, ապա տվյալ իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը պետք է կրի բանկը և վարկառուներից վարկի գումարները պահանջելու իրավունք չունի: Ինչ կորոշի դատարանը միայն կարելի է կռահել , սակայն եթե դատարանն ի օգուտ ՎՏԲ Բանկի վճիռ կայացնի , ապա դա կնշանակի, որ Վճիռը կարձակվի Հայաստանի Հանրապետության անունից` հօգուտ Ադրբեջանի հանրապետության և դրանով իսկ ՀՀ Դատարանները կօրինականացնեն Ադրբեջանի հանրապետության կողմից ՀՀ-ում իրականացվող տնտեսական գործունեություն կոչվող թալանը:

Նույն շարքից