Տնտեսություն 

Ռուսաստանը Բելոռուսին գազ կվաճառի ավելի էժան և դոլարի փոխարեն ռուբլիով

analitik.am

Ռուսաստանն ու Բելոռուսը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ռուսական գազի գնագոյացման մասով: Համաձայն այդ պայմանավորվածության, ինչպես հայտնում է «Коммерсант»-ը,  բելոռուսական կողմը ռուսական գազը գնելու է ոչ թե ԱՄՆ դոլարով, այլ՝ ռուբլիով:

Բացի դրանից, արդեն 2017 թվականին Բելոռուսը Ռուսաստանից գազը կգնի գրեթե 30 տոկոս էժանացած գնով՝ 132 դոլարի փոխարեն 6,3 հազար ռուբլիով: Դրանից հետո գազի գինը  երկու երկրներում կշարունակի մոտենալ և կհավասարվի 2025 թվականին, երբ արդեն կաշխատի Ռուսաստանի և Բելոռուսի էլեկտրաէներգիայի միասնական շուկան:

Նոր պայմանավորածությունները դեռ աշխատանքային մակարդակում են և պետք է հասատվեն բարձր մակարդակում:

Նույն շարքից