Տնտեսություն 

Նվազեցվել են սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները

analitik.am

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած նիստում քննարկվել են էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին հարցերը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները նվազեցվել են 6.2 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ մյուս սպառողներինը՝ 1,22 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն): Սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի վերանայված սակագներն են՝ 1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ա. ցերեկային սակագին` 33.48 դրամ/կՎտժ (գործող 34.7 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, բ. գիշերային սակագին` 29.48 դրամ/կՎտժ (գործող 30.7 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, 2) 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ա. ցերեկային սակագին` 35.98 դրամ/կՎտժ (գործող 37.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, բ. գիշերային սակագին` 31.98 դրամ/կՎտժ (գործող 33.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն. 3) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ա. ցերեկային սակագին` 41.98 դրամ/կՎտժ (գործող 43.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, բ. գիշերային սակագին` 31.98 դրամ/կՎտժ (գործող 33.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, 4) 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար, բացառությամբ 5-րդ կետով սահմանված սպառողների՝ ա. ցերեկային սակագին` 44.98 դրամ/կՎտժ (գործող 46.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, բ. գիշերային սակագին` 34.98 դրամ/կՎտժ (գործող 36.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, 5) ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝ ա. ցերեկային սակագին` 40.0 դրամ/կՎտժ (գործող 46.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, բ. գիշերային սակագին` 30.0 դրամ/կՎտժ (գործող 36.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն: Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017 թվականի փետրվարի 1-ից: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.psrc.am ինտերնետային կայքում:

Նույն շարքից