«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս գիշեր մեկնել է Լոնդոն, հայտնում է Sky Sports-ի լրագրող Փոլ Սմիթը: Անգլիայի մայրաքաղաքում Մխիթարյանը բուժզննում է անցնելու, որից հետո պայամանագիր է ստորագրելու «Արսենալի» հետո:
Նշենք, որ զինագործների հարձակվող Ալեքսիս Սանչեսը շարժվել է հակառակ ուղղությամբ: Ավելի վաղ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել էր, որ Սանչեսը հեռանալու է միայն այն դեպքում, եթե Մխիթարյանը համալրի իրենց շարքերը: