Հիշում եմ և պահանջում 

Հայացք Բագարանից. թուրքական «Զաման» պարբերականի անդրադարձը՝ հայ-թուրքական սահմանից

analitik.am

Երևանում օրեր առաջ տեղի ունեցած «Արարատի ստորոտին» մեդիաֆորումի՝ Թուրքիայից ժամանած մասնակից Սերվեթ Յանաթման «Զաման» պարբերականում հոդված է գրել Հայաստան կատարած այցի ու հայ-թուրքական սահմանի մասին։

 

Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով. 

 


«Ձուկ բռնել եմ ուզում, դա գրեք, որ պաշտոնյաները ձայնս լսեն»,- ասում է Բագարան գյուղում բնակվող 65-ամյա Վալերը։

 


Բագարանը հայ-թուրքական սահմանը բաժանող Ախուրյան գետի հայկական կողմում է։ Դրա դիմաց Կարսի Հալըքըշլաք գյուղն է։

 


Հայաստանում շարունակվում են 1915-ի դեպքերի 100-ամյակին նվիրված միջոցառումները։


 

«Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումին մասնակցելու համար Հայաստան այցի ընթացքում շրջեցինք Թուրքիայի սահմանին։ Բագարան գյուղը գետի երկու կողմերում երկու տարբեր պետություններ միաժամանակ տեսնելու համար լավ օրինակ է։



Մայրաքաղաք Երևանից 90 կմ է հեռու։ Կանգնել ենք բարձունքին։ Տեսարանը հրաշալի է։ Մեր աչքի առաջ Արաքս գետն է հոսում, իսկ աջ կողմում Ախուրյանն է երևում։ Բագարանն Ախուրյանի՝ Արաքս գետը թափվելու կետում է գտնվում։

 


Եթե չիմանանք, որ Ախուրյանը երկու երկիր է տարանջատում, չենք էլ հասկանա, որ դրանք երկու տարբեր գյուղեր են։ Տները միմյանց շատ մոտ են՝ կողք կողքի։

 


Ամենածայրի հայկական և թուրքական տների միջև հեռավորությունը չափազանց փոքր է։ Եթե այդ տներից միմյանց կանչեք, կկարողանաք հանգիստ լսել ու կապ հաստատել միմյանց հետ։

 


Հակառակ կողմի գյուղի մեքենաների ձայները լսվում են։ Եթե բարձունքից ուշադիր նայեք, անգամ մեքենաների մակնիշը հեշտությամբ հնարավոր է տարբերել։ Վերից նայելիս ուշադրություն գրավող առաջին բանը մզկիթի մինարեթն է լինում։ Եթե շրջանին անծանոթ մարդ նայի՝ դա թուրքական գյուղ կկարծի։



Էլեկտրասյուների վրա արագիլները բույն են հյուսել. գարնան ավետաբերը... Թուրքիայում փոքր երեխաներին ընտանիքները պատմում են, թե արագիլն է նրանց բերել։ Պարզվում է՝ այստեղ էլ է այդպես։

 

Գյուղում շրջելիս պարկն ուսին մի ծեր մարդ է հանդիպում։ Բերանին ծխախոտ, ժպտալով մեզ է մոտենում։ «Որտեղացի՞ եք»,- հարցնում է, ապա փայտի կտորներով լի պարկը մի կողմ թողնելով՝ սեղմում է մեր ձեռքը։ Պատմում է, թե գյուղում քանի հոգի է ապրում, քանի տուն կա, որոնք են եկամտի հիմնական աղբյուրներն ու նշում, որ ինքն Ադրբեջանի երկրորդ ամենամեծ քաղաքից՝ Գանձակից է։

 


Վալեր հորեղբայրը մեզ իր տուն է հրավիրում։ Նախկինում լուսանկարիչ ու մեքենաները ներկող է աշխատել։

 


Տանը ծանոթացնում է իր մոր՝ 87-ամյա Գոհար մորաքրոջ հետ։

 


Գոհար մորաքույրը պատմում է, որ իր հին տունը շատ է կարոտում և փոքր- ինչ զայրանում է. «Այնտեղ մեր տունը շատ գեղեցիկ էր, երկու լողավազան ու մեքենա ունեինք»,- ասում է նա ու նշում, որ հիմա աղքատության մեջ են, աչքերը լցվում են։

 

 

 

Բագարանի գյուղացիներն իրենց ապրուստը վաստակում են հիմնականում անասնապահությամբ ու հողագործությամբ։

 


Շատ տների մոտ կենդանիներն են ուշադրություն գրավում, գառներ ու կովեր կան։ Կարսում, Աղրըում ու Իգդիրում էլ է նույնը, տարբերություն չկա։ Առանց զգալու սահմանին շատ ենք մոտեցել։ Թուրքական գյուղերից աքլորի ձայներ են հնչում։ Այդքան որ մոտ է այստեղ ամեն ինչ...»։

Նույն շարքից