Միջազգային Քաղաքականություն Ֆեյսբուք 

Ադրբեջանի արկածների հեղինակը՝ նրանց Էրդողան եղբայրն է

analitik.am

Վերջին օրեևին Ադրբեջան ԶՈՒ-ն ակտիվացավ՝ թե՛ ԼՂՀ-ի, թե Հայաստանի հետ սահմաններում սրելով իրավիճակը, խախտելով հրադադարի ռեժիմը:

Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափերի զենքերից հարվածներ էր հասցնում ոչ միյայն սահմանագծի տարբեր հատվածների, այլ նաև սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Դրա հետևանքով ՀՀ չորս խաղաղ բնակիչ զոհվեց:

Հայկական կողմը ինչպես միշտ կազմակերպեց պատժիչ գործողություններ որի ընթացքում կոյունլուներն ունեցան մի քանի տասնյակ զոհ, գրավվեց երկու Ադրբեջանական հենակետ: Սակայն Ադրբեջանը հավատարիմ մնալով զինվորի վրա թքած ունենալու սկզբունքին՝ շարունակեց սադրիչ գործողությունները:

Սահմանին տիրող իրավիճակի մասին իրենց կածիքներով հանդես եկան տարբեր կազմակերպություններ, անձիք և այլն: Դրանցից հիշատակման են արժանի ռուսական " лента.ру "-ի և իհարկե " մեծն " ԵԱՀԿ Մինսկի խմբի կատարած անդրադարձերը:

Առաջինը՝ "лента.ру "-ն վերլուծություն էր կատարել և կանխատեսել, որ լայնամասշտաբ բախում չի լինի, քանի որ սկսած 1994 թվականից կողմերը կարողացել են խուսափել բախումից : Սակայն " лента.ру "-ն Ադրբեջանին համարում է պատերազմ հրահրող կողմ, միևնույն ժամանակ ռազմատեխնիկական առավելություն տալով Բաքվին:

Իսկ ԵԱՀԿ-ն իր ավանդական դարձած կոչով է հանդես եկել՝ կոչ անելով ԵՐԿՈՒ կողմերին չսրել իրավիճակը: Հետաքրքիր է, թե համանախագահներ Իգոր Պոպովը(ՌԴ),Ջեյմս Ուորլիքը(ԱՄՆ) և Պիեր Անդրիյոն(Ֆրանսիա) ձևացնո՞ւմ են, թե իսկապես չգիտեն, թե այդ ճղճիմ հայտարարություններից բացի ինչ անել: Այս երերքը տրվել են խոսքի զորությանը՝ մոռանալով գործելու մասին:

Ադրբեջանի արկածների հեղինակը՝ նրանց Էրդողան եղբայրն է: Ակտիվացնելով Ադրբեջանին՝ Թուրքիան փորձում է շեղել Պուտինին Ասադի հետ համատեղ ծրագրից, բայց ինչպես երևում է՝ պլանը ձախողվեց, քանի որ Ռուսական ռազմաօդային ուժերը SAAF- ի հետ համաձայնեցնելով գործողությունները՝ ոչնչացրել են " Ադրբեջանական բատալյոն ", որը կռվում էր Ասադի դեմ:

Տարօրինակ է, թե ինչու ժամանակին ռուսաստանին համարելով ագրեսոր՝ Եվրոպան և ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառեցին, իսկ Ադրբեջանի նկատմամբ, որը իրական վտանգ է, ոչ մի հստակ քաղաքական կամ տնտեսական պատժամիջոց չի կիրառվում: Հենց այստեղ է երևում նավթի զորությունը:

Ադրբեջանի նավթադոլարներից էր օգտվում նաև Մ. Բրայզան՝ որը որոշել էր անդրադառնալ ՀՀ նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար՝ Սերժ Սարգսյանի ելույթին, որում նախագահը ասել է, որ Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է: Բրայզան այս խոսքերն անցկացրել է սեփական պրիզմայով, և հետո որոշել է իր զարմանքն արտահայտել:
Բրայզան զարմացել է, որ ՀՀ առաջնորդը Ղարաբաղը համարել է Հայաստան, և նրա կարծիքով այդ կերպ նախագահ Սարգսյանն անհարգել է ԼՂՀ-ի անկախությունը: Այս ԴԻՎԱՆԱԳԵՏԸ երևի չի հասկացել, որ նախագահն ասել է անքակտելի մաս, այսինքն՝ Հայկական երկրորդ հանրապտություն: Պարզ է, որ Բրայզան Հակահայ քաղաքականություն վարելու համար համապատասխան ատյաններից տարրաբնույթ պարգևներ է ակնկալում:

Նույն շարքից