Մշակույթ 

Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» գիրքը թարգմանվել է հայերեն

analitik.am

Դեկտեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս նոր բացված «Դարակ» հրատարակչության և Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» գրքի առաջին հայերեն թարգմանության մասին: Այն լինելու է «Դարակ» հրատարակչության առաջին գիրքը և հրատարակչության նախաձեռնած «Սաֆո» մատենաշարի առաջին գիրքը: Թարգմանիչն է Մանիկ Եգանյանը:

«Դարակ» հրատարակչության հիմնադիր/խմբագիր, գրքի հրատարակող Աշոտ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ մատենաշարում ընդգրկված են լինելու միայն կին գրողների ստեղծագործություններ:

Նրա խոսքով,  բարձր գրականության միջոցով փորձում են հասարակությանը ցույց տալ այն բացերը, որոնք առկա են կնոջ և տղամարդու իրավահավասարության մեջ:

«Վերջինիա Վուլֆն առաջին ֆեմինիստններից մեկն էր և առաջիններից մեկն էր, որ հզոր տաղանդով բարձրաձայնեց և ցույց տվեց մի քանի սոցիալական պրոբլեմներ, որոնք խանգարում են կնոջը հասարակության մեջ լիարժեք դրսևորվելու»,– նշում է նա:

Նույն շարքից