Հոգեբանի անկյուն 

Մարդկության զոմբիացումը` որպես ժամանակակից հասարակարգի հիմնական բաղադրամաս

analitik.am

Դարեր շարունակ պետությունը, կրոնական կազմակերպությունները իրենց գոյութունը պահպանել են Զոմբիացման Ոսկե Կանոնի շնորհիվ: Այն ասում է. «Մարդկանց դարձրու «Սրբազան» օրենքների գերի, և ոչխարների այդ բազմությունը կենթարկվի քեզ»: Ահա այս գործընթացը շարունակվում է առ այսօր: 

ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Արևմտյան Եվրոպայում գործում են բազմաթիվ հոգեբանական լաբորատորիաներ, ուր մշակվում են միլիոնավոր մարդկանց զոմբիացման նորանոր մեթոդներ և եղանակներ: Զոմբիացման ժամանակակից  լավագույն մեթոդներն են համարվում ԶԼՄ-ն և աուդիովիզուալ տեխնիկական միջոցները:

 Զանգվածային լրատվական միջոցներ - հեռուստատեսությունը, ռադիոն, մամուլը և հատկապես  համացանցը այսօր կազմում են մեր կյանքի անբաժանելի ուղեկիցը, ինֆորմացիան այսօր ամենաթանկարժեք երևույթն է: Ցավոք սրտի այդ ինֆորմացիայի մեծ մասը բացասական լիցքեր պարունակող տեղեկույթ է, որի միջոցով համաշխարհային կառավարման որոշ ուժեր միջազգային հանրությանը պարտադրում են որոշակի ստերեոտիպային վարքագիծ և կենսաձև: Թվում է, թե մենք ապրում ենք պատմության ամենաազատ ժամանակաշրջանում, երբ գրեթե ամեն ինչ թույլատրելի է և հասանելի, բայց պարադոքսը կայանում է նրանում, որ հենց այդ ազատության մեջ է ամենամեծ ստրկությունը: Ժամանակակիցներիս թվում է, թե մենք ազատ ենք, անկախ, անկաշկանդ, բայց իրականում մենք ապրում ենք, շնչում և շարժվում այնպես, ինչպես ցանկանում են մեզ վրա միլիարդավոր դոլարներ աշխատող որոշ ուժեր: ԶԼՄ-ների միջոցով մեր ուղեղն են մտցնում որոշակի կաղապարային մտածելակերպ և դրան համապատասխան հագուկապ և կենսաոճ. գովազդվում են տարատեսակ ապրանքներ, որոնց մեծամասնությունը անհրաժեշտ չեն, սակայն, ազդելով մեր ենթագիտակցության վրա, մեր գիտակցությանն են հասցնում այն գաղափարը, որ առանց դրանց մենք կյանք չունենք: Եվ սկսվում է մարդկային մրցակցության անզիջում մրցավազքը, որը հիշեցնում է ամերիկյան մուստանգների վարգը պրերիաներում, բայց ներողություն դա ավելի շատ նման է«յաբուների» քայլերթի. երկու ժամ կանգնեք փողոցի բանուկ հատվածում և դուք կհամոզվեք տողերիս իսկության մեջ: ԶԼՄ-երի միջոցով զոմբիացման վառ օրինակներ են հանդիսանում նաև պոռնոգրաֆիկ, դաժան  տեսարաններ պարունակող ֆիլմերի, նկարների ցուցադրությունը հեռուստատեսությամբ և համացանցով. դա  հատկապես բացասականորեն է ազդում մատաղ սերնդի վրա` առաջացնելով նրանց վաղահաս սեռական ակտիվություն, սխալ պատկերացում սեռական հարաբերությունների մասին` նեգատիվորեն ազդելով ծնելիության գործընթացի վրա, առաջացնելով  ագրեիսվություն: Համացանցի զոմբիացնող հատկություններից մեկն է նաև կախվածության առաջացումը, որի պատճառով մարդիկ հեռանում են իրարից, կորցնում իրական պայմաններում շփման կարողությունները, դառնում վիրտուալ կյանքի գերի. դա կատարվում է հատկապես սոցիալական կայքերի և  խաղերի միջոցով: Ահա այս ամենի շնորհիվ երիտասարդությունը զոմբիանում է, վեր է ածվում իրենը չունեցող, միանման ոչխարների հոտի, որի կառավարումը դարձել է դյուրին երևույթ:

 Աուդիովիզուալ տեխնիկական միջոցներ - սրանք հիմնականում օգտագործվում են սեկտաների` աղանդավորական կազմակերպությունների կողմից, որոնց հիմնական նպատակը տվյալ ազգի արժեքային համակարգի կործանումն է, վերաձևավորումը սեփական շահերին համապատասխան: Լվանալով մարդկանց ուղեղները` նրանք շորթում են գումար, ունեցվածք, բթացնում մարդու բարոյական զգացմունքները: Սրանք ամեն ազգի համար հանդիսանում են քաղցկեղ, որն իր «չանչերը» ավելի ու ավելի է խորացնում ազգային էթնոհոգեկերտվածքի մեջ` քանդելով ազգային օրգանիզմը: Աղանդավորական կազմակերպությունների հիմնական թիրախը նորից երիտասարդությունն է: Տարբեր միջոցառումների, էքսկուրսիաների, հետաքրքիր բանավեճերի, երեկույթների, դասընթացների միջոցով ստեղծվում է անկաշկանդ մթնոլորտ, երիտասարդները մտերմանում են, ընկերանում, սիրահարվում և արդեն հարմար պահի, երբ կազմակերպության անդամները անվերապահորեն վստահում են իրենց առաջնորդներին, սկսվում է զոմբիացման վերջին փուլը. նրանց սկսում են քարոզել որոշակի«սրբազան օրենքներ», որոնց խախտողը դաժանորեն կպատժվի խմբի կողմից (անգամ սպանության տեսքով), իսկ քանի որ անհատը  արդեն ամբողջովին գործում է խմբակային մտածողությամբ, իր կյանքը չի պատկերացնում առանց խմբի այլ անդամների, երբեք չի խախտի այդ օրենքները, ըստ այդմ էլ ավելի ու ավելի կխորանա նրա հոգեբանական կախվածությունը տվյալ ախտածին սոցիալական խմբից: Այս ամենը ի վերջո կտանի այնպիսի անվերադարձ երևույթների, ինչպիսին է, օրինակ, ինքնասպանությունը` սուիցիդը: Ահա այս ամբողջ գործընթացի ժամանակ սեկտայի առաջնորդները օգտագործում են աուդիովիզուալ զոմբիացման միջոցներ. Դրանցից են լուսավորությունը, գունային գամման, ուլտրաձայնային տարբեր սարքեր, որոնք մենք կարող ենք չզգալ, բայց, ժամանակի ընթացքում, դրանց ազդեցությունը մեր ուղեղի վրա բերում է անցանկալի հետևանքների` դարձնելով մեզ որոշ մարդկանց, տվյալ դեպքում կազմակերպության ստրուկը, սրանք էլ իրենց հերթին ծառայում են միջազգային որոշ ուժերի: Ասում են իբրև թե այժմ մշակվում և փորձարկվում են նաև  այնպիսի զոմբիացման միջոցներ, որոնք ազդում են օդի, ջրի, սննդամթերքի, տարբեր տեսակի ճառագայթների միջոցով:

 Այսպիսով, իմանալով այս ամենի մասին, ամեն մեկս ինքն է պատասխանատու իր և սեփական երեխաների համար. վերացնել այս ամենը  անհնար է, սակայն  ընտրություն կատարելու շնորհիվ մենք կարող ենք զերծ պահել մեզ զոմբիացման վտանգից, այլ կերպ ասած` ապահովել մեր երեխաների ինֆորմացիոն անվտանգությունը: Վերջոււմ հիշենք այս իմաստուն ասույթը.
«Հեշտ չի լինի այն մարդկանց համար, ովքեր հիմնվում են հեղինակությանճշմարտության վրա, փոխարենը  վստահելու ճշմարտության հեղինակությանը»:

 

Վահան ԵՆգիբարով՝ հոգեբան

Նույն շարքից