Հոգեբանի անկյուն 

Տարիքային ճգնաժամը վաղ մանկությունում

analitik.am

Բոլորը գիտեն, որ դեռահասությունը ճգնաժամային տարիք է: Բայց գուցե քչերն են տեղյակ, որ նմանատիպ մեծ ճգնաժամ կա նաև երեխաների մոտ: Այն սկսվում է մոտավորապես երկու տարեկանում և տևում մոտ մեկ, երբեմն երկու տարի:

Գերմանացիները այն կոչում են "Die Trotzphase", ամերիկացիները` "The Terrible Two´s and the Horrible Three´s":

 Ճգնաժամը կապված է երեխայի զարգացման հետ: Նա սկսում է ճանաչել աշխարհը և ինքն իրեն, ինչպես նաև իր և աշխարհի միջև հնարավոր փոխհարաբերությունները: Նա դեռ չգիտի ինչպես արտահայտել իր ապրումները, ցանկություննրը, խոսքը դեռ նոր է զարգանում: Հաղորդակցման համար անհրաժեշտ հատկությունները ընդամենը ծիլեր են: Երեխան սկսում է հասկանալ, որ բացի իր ցանկությունից կան նաև ուրիշի ցանկություններ, կան սոցիալական որոշակի նորմեր, որոնց մեջ ինքը դեռ չի կարողանում տեղավորվել:

Ճգնաժամն արտահայտվում է երեխայի անհանգստությամբ,  անհամբերությամբ և  կամակորությամբ: Երեխան կարող է դառնալ ագրեսիվ` հատկապես հասակակիցների նկատմամբ:  
Հենց այս շրջանում են ձևավորվում երեխայի բնավորության շատ գծեր::

Ի՞նչ անել

Տեսնելով երկու տարեկան կամակոր, անհնազանդ երեխային, միանգամից խուճապ է սկսվում, չգիտես՝ ինչ անել: Ու հաճախ ծնողը ուժ է գործադրում՝ ցույց տալով, որ իր ուզածով է լինելու, չէ՞ որ մեծն ինքն է: Դա սխալ մոտեցում է: Երեխան դեռ պետք է հարմարվի մեծահասակների աշխարհին, ուստի չի կարելի նրան միանգամից կռվով և պայքարով դիմավորել, առավել ևս, որ դա ոչ մեզ՝ մեծահասակներիս է օգուտ տալու, ոչ էլ առավել ևս փոքրիկին:  Ծնողները պետք է հիշեն, որ անգամ նյարդերի գերլարվածության դեպքում չի կարելի գոռալ երեխայի վրա, խփել կամ կոպիտ վարվել:

Շատ կարևոր է սեփական օրինակի վրա սովորեցնել երեխային, այլ ոչ թե երխայից պահանջել մի բան, բայց անել այլ բան: Չի կարելի գոռալ և պահանջել երեխայից, որ չգոռա կամ տանն առանց հողաթափերի շրջել, բայց երեխային ստիպել, որ միշտ հագնի հողաթափերը: Երեխաները կրկնօրինակում են այն, ինչ տեսնում են:, թե ոնց ու ինչ: Ես պիտի էն լինեմ, ինչ ուզում եմ, որ նրանք լինեն:

Երեխաների մեծամասնությունը հատուկ վատ արարքներ են անում միայն ու միայն ուշադրություն գրավելու համար: Ամեն անգամ որևէ վատ արարք անելիս ծնողները 

միանգամից ուշադրության են արժանացնում երեխային, բայց դրական պահվածքը շատ դեպքերում անտեսվում է, ուտիև երեխաներն ամեն անգամ մեր ուշադրությունը ստանալու համար սկսում են իրենց վատ պահել: Փորձեք մի քանի անգամ անտեսել, չնկատել նրա չարությունները, և նա, տեսնելով անտարբերություն, կդադարի անկարգություններ անել:

Խուսափեք խոսքի մեջ ժխտական բառեր օգտագործելուց՝ մի արա, չանես և այլն: Ավելի լավ է ասել փորձիր հանգիստ խաղալ, այլ ոչ թե՝ մի աղմկիր: Փոխարինեք ժխտական բառերը նույնիմաստ այլ բառերով: Երբ երեխային ասվում է, թե ինչ չանի, չի ասվում, թե փոխարենն ինչ պետք է կամ կարող է անի:

Երբ երեխան հիսթերիկ լացի մեջ է, անիմաստ է նրան ինչ-որ բան բացատրելը: Ֆրուստրացված երեխային ինչ-որ քարոզներ կարդալն անիմաստ է, ավելի լավ է ամեն ինչ անել, որ ինքը խոսի: Նախ, երբ խոսի, լացը կպակասի, երկրորդ՝ կտեսնի, որ իր դրության մեջ մտնում են, ուզում  են հասկանալ` ինչ է կատարվել, ինչի հետևանքով էլ ֆրուստրացիայի  կեսն անհետանում է: Եվ վերջապես, երեխան սովորում է  իր հույզերն արտահայտել խոսքով, այլ ոչ թե ոտքերը գետնին խփելով և կոկորդը պատռելով:

Եվ վերջում ամենակարևորը՝ համբերատար եղեք: Հիշեք, որ վերջնական նպատակը ոչ թե երեխային մոտ մեր ցանկություններն առաջ քաշելն է, այլ  երջանիկ ու առողջ երեխա մեծացնելն ու դաստիարակելը:  

Նույն շարքից