Առողջապահություն 

Թանթրվենու բուժական նշանակությունը

analitik.am

Այծատերեւազգիների ընտանիքին պատկանող թուփ կամ 2-6 մետրի հասնող լայնասաղարթ ծառ է:

Տերեւները բարդ են ու բնորոշ տհաճ հոտով: Ծաղիկները սպիտակ են ուև հոտավետ: Պտուղները սեւ են ու հյութալի, պարունակում են 3-4 սերմ:

 

Ծաղիկները պարունակում են կապտածնաթթու, գլյուկոզա, վիտամիններ, խեժ, եթերայուղ, խոլին կալցիումական աղեր, թթուներ , խնձորաթթու: Պտուղներում առկա են վիտամիներ գինեթթու, ֆրուկտոզա, գլյուկոզա, ալդեհիդներ:

 

Բուժման նպատակով օգտագործվում է ողջ բույսը, հիմնականում՝ ծաղիկներն ու պտուղները:

Բույսի ծաղիկներն ու պտուղները օժտված են օգտակար են սուր տրախեաբրոնխիտների, գրպային վիճակի ու փորկապության դեպքում: Դեղբույսի պատրաստուկները չեն առաջացնում լուծ, այլ այլ միայն կարգավորում են աղիների գործունեությունը: Թարմ ծաղիկներից թուրմ պատրաստելու համար վերցնում ենք 1 ճաշի գդալ կտրատված հումք, 20 րոպե թրմում 1 բաժակ եռացված ձրում, քամում ու ըմպում բաժակի ¼ մասը՝ օրեկան 3-4 անգամ:

 

Հասուն պտուղները համեղ են ու պիտանի ուտելու համար: Նրանցից կարելի է պատրաստել մարմելադ, ժելե, մուրաբա, օշարակ, ջեմ քացախ, դրանք կարող են փոխրինել թեյին ու սուրճին: Ծաղիկներն օգտագործում են կոնյակի ու լիկիորի արտադրության մեջ, դրացով գինուն տալիս են մշկընկույզի համ ու հոտ, իսկ խմորին նշի հոտ: Պտուղներից ստանում են հատուկ ներկ, թանաք, գույն տալիս սննդամթերքներին:

 

 

 

 

 

Նույն շարքից