Բիզնես Տնտեսություն 

Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) փողոցային կրպակների խոշոր սեփականատեր. РБК

analitik.am
РБК ռուսական լրատվամիջոցն անդրադարձել է Մոսկվայում փողոցային առևտրին: Ըստ վերջինիս հրապարակման, 2015 թվականի սկզբին Մոսկվայում գործում էր շուրջ 7 հազար կրպակ: Նրանցից մոտ 2 հազարը մամուլի կամ, տոմսեր վաճառող կրպակներ էին, որոնք վարձակալված էին ժամանակավոր: Մնածաց 50 հազարի չափ կրպակները և տաղավարների 80 տոկոսը պատկանում են ցանցային կառույցներին, խոստովանում է Մոսկվայի առևտրի և սպասարկաման դեպարտամենտի ներկայացուցիչը:
Դեպարտամենտի տվյալներով նրանցից խոշորն է համարվում «Дилинг Сити»-ն, որը վերահսկում է 436 կրպակ, պաղպաղակներ արտադրող «Айсберри»-ին՝ 300 կրպակ, «Данвеста» ընկերությանը՝ 142, «Мобилайн»-ին ՝ 119: РБК –ի տվյալներով, կրպակների տերերը ինչ որ առումով կապեր են ունեցել նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ:
 
«Дилинг Сити»-ի հիմնական բաժնետերը Անդրեյ Չուդակովն է:
90-ականներին նրա հայրը՝ Ալեքսանդր Չուդակովը հանդես եկավ Մոսկվայի կառավարության ֆուտբոլային թիմի համար այդ ժամանակ քաղաքային ղեկավարության և մայրաքաղաքի առևտրի նախարար Վլադիմիր Մալիշկովի հետ միասին, «Լուժկովի օրենքը» գրքում գրում է մայրաքաղաքի Հասարակության և ԶԼՄ-ների բաժանմունքի նախկին ղեկավար Շչերբաչենկոն: Չուդակովը մտերիմ էր քաղաքապետի հետ, եզրակացնում է հեղինակը: 2000-ականների կեսերին Չուդակով կրտսերը սկսեց կրպակների հետ միասին կառուցել նաև տաղավարներ «Ռուսական բիստրոներ» ԲԲԸ-ին տրամադրված տարածքներում, որոնք 1996 թվականին հատկացրել էր Լուժկովը: Այդ ցանցի վերջին սրճարանի տարածքը հատկացվել է 2004 թվականին, ինչից հետո «Ռուսական բիստրոներ»-ը «Дилинг Сити»-ին թույլատրեցին կառուցել առևտրային տաղավարներ:
«Ռուսական բիստրոներ»-ի ղեկավարներից մեկը հանդիսանում է Իգոր Մալիշկովը՝ Չուդակովի ֆուտբոլային գործընկերոջ Վլադիմիր Մալիշկովի որդին:
Չուդակովների ընտանիքին է պատկանում նաև «Ալեքսանդր Լենդ » առևտրային կենտրոնը, և մի շարք այլ ընկերություններ, որոնք տենդերներ են շահում քաղաքային շինարարության և գնումների ոլորտում:
Կրպակների մյուս խոշոր սեփականատերը «Данвеста» ՍՊԸ-ն է, որը ստեղծվել է 90-ականներին Դանիայից եկած մարդասիրական օգնությունը բաժանելու աշխատանքներում մայրաքաղաքի ղեկավարությանը օգնելու համար: 1995 թվականի կեսերին ընկերությունը դարձավ եվրոպական մսավերամշակող Danish Crown ընկերության ներկայացուցիչը և բացեց առաջին 20 արագ սննդի կետերը:
«Данвеста»-ի հիմնադիրն է Վլադիմիր Կուզինը և «Վիտաս Բանկ»-ի սեփականատերեր Անդրեյ Լիսինն ու Յուրի Ղազարյանը: Բանկի խոշոր բաժնետերերից է եղել Սերգեյ Զելինսկին՝ Իգոր Մալիշկովի գործընկերը: Այժմ «Данвеста»-ի միակ սեփականատեր է համարվում մեկ այլ հեղինակավոր բիզնեսմեն՝ Արթուր Ասատրյանը (հայկական մամուլի տվյալներով հայտնի է որպես Դոն Պիպո): 2013 թվականին Իտալիայի իշխանությունները Դոն Պիպոյի նկատմամբ միջազգային հետախուզում էին հայտարարել՝ քրեական հեղինակություն Դեդ Հասանի սպանության հետ կապված: Սակայն ոչ հետախուզումը, ոչ էլ ճգնաժամը Ասատրյանին չխանգարեց մեծացնել «Данвеста»-ի կրպակների ցանցը՝ հասցնելով մինչև մի քանի հարյուր կրպակի:
Սոբյանինի կողմից իրականացված փողոցային առևտրի բարեփոխումները՝ 2011 թվականին, «Данвеста»-ի բիզնեսին ոչ մի կերպ չեն անդրադարձել: Ընկերության Մոսկվայի կենտրոնում գտնվող տարածքների մի մասը ինչ-որ պահ դրվեց աճուրդի, սակայն մրցույթից առաջ այդ լոտերը հանվեցին, իսկ կազմակերպության հետ երկարացվեց պայմանագիրը: Ինչպես նաև «Данвеста»-ն դարձավ նոր տիպի կրպակների ստեղծման մենատերը: Ընկերության գլխավոր տնօրեն Մանվել Հովհաննիսյանը ընդգրկված է քաղաքի առևտրի բաժանմունքի հասարակական խորհրդի կազմում: Ըստ հրապարակված տվյալների, 2015 թվականի վերջին «Данвеста»-ն պահպանել է 142 կրպակ: «Данвеста»-ի ներկայացուցիչներից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել: Ընկերությունում ասել են,որ չունեն «մասնագետ մամուլի» համար:
Նյութի աղբյուրը (մանրամասն կարդալ այստեղ)

Նույն շարքից