Հոգեբանի անկյուն 

Որպեսզի լավ հիշողություն ունենաք մինչև խոր ծերություն, անհրաժեշտ է խստորեն հետևել քնի ռեժիմին

analitik.am

Քնի ռեժիմը միջին և ծերունական տարիքում անուղղակիորեն կապված է հիշողության որակի հետ: Բրիգմանսկյան կանացի հիվանդանոցի աշխատակիցների խոսքերով՝ եթե մարդը քնում է չափազանց շատ կամ չափազանց քիչ, դա միանշանակ բացասական ազդեցություն է թողնում հիշողության վրա,-գրում է Business Standard-ը: Այսպես, այն կանայք, ովքեր քնում են 5 և պակաս կամ 9 և ավելի ժամ օրվա ընթացքում, ունեն հիշողության վատթարացում կամ ուղեղի ծերացում համարժեք 2 տարվա:


Քնի իդեալական ռեժիմը օրական 7 ժամ է: Եթե քնի տևողությունը տատանվում է ավելի քան 2 ժամ, դա ևս վնասում է հիշողությանը:Այսպիսով, ուսումնասիրողները խորհուրդ են տալիս կյանքի ընթացքում չփոխել քնի տևողությունը, միշտ հետևել մեկ ընտրված ռեժիմի, որպեսզի պաշտպանեն իրենց ճանաչողական անբավարարվածու­թյունից: Նախկինում Ամրիկյան քնի բժշկական ակադեմիայի աշխատակիցները բացահայտել է, որ քնի լրացուցիչ ժամերը բերում է շաքարային դիաբետի, սրտային հիվանդությունների, ճարպակալման և տագնապի զարգացման: Հետազոտողների խոսքերով՝ քնի ժամերի օպտիմալ քանակությունը նվազեցնում է վերոնշյալ հիվանդություննով հիվանդանալու ռիսկը և բարելավում է 45-ից բարձր տարիքի մարդկանց առողջական վիճակը:


«Կյանքի առողջ պայմանները պայմանավորված է ոչ միայն դիետայով և ֆիզիկական ակտիվությամբ: Ավելի կարևոր է, որ երբ է մարդը քնում, ինչքան է տևում նրա քունը: Մեծահասակները փորձում են քնել 7-9 ժամ, որպեսզի բարելավեն իրենց ինքնազգացողությունը, սակայն դա օգտակար է միայն նրանց համար, ովքեր տառապում են խրոնիկական հիվանդություններով»,-կարծում է քնի մասնագետ Սաֆվան Բադրը: Ուսումնասիրությունների ընթացքում ուսումնասիրողները վերլուծեցին 54000 մարդու բժշկական տվյալները: Պարզվեց, որ գրեթե մեկ երրորդը տառապում է աննությամբ (քնում է 6 և պակաս ժամ): Մասնակիցների երկու երրորդը ունեին քնի օպտիմալ տևողություն (քնում են 7-9 ժամ): Իսկ մյուսները քնում էին ավելի քան 10 ժամ:


«Քնի անառողջ տևողության և խրոնիկական հիվանդությունների փոխկապակցվա­ծությունը  մասամբ պայմանավորված է հոգեկան հիվանդություններով և ճարպա­կալմամբ: Դա խոսում է այն մասին, որ բացի քնի վիճակից բժւշկները պետք է նաև ստուգեն խրոնիկական հվանդություններով հիվանդների հոգեկան վիճակը և վերահսկել մարմնի զանգվածային ինդեքսը»,- նշում է հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի Ամերիկյանկենտրոնիցց Ջանետ Կրոֆվտը:


Նույն շարքից