Բիզնես 

6 թիվը բիզնեսում, ի՞նչ է այն նշանակում

analitik.am

6 թվի մասին առաջին անգամ խոսել է ամերիկացի հոգեբան Ստենլի Միլգրեմը, ով իր փորձերն իրականացրել է 60-ականների վերջին: Նա 300 կամավորների հանձնարարել էր նամակ ուղարկել մի բորսային գործակալի, ով ապրում է Բոստոնի մերձակայքում, սակայն ոչ ոք չէր ճանաչում այդ գործակալին, ուստի ուղիղ նրա հասցեին նամակ ուղարկելը բացառվում էր:

Խնդիրը հետևյալն էր. մասնակիցները պետք է իրենց ծանոթությունների միջոցով կապ հաստատեին գործակալի հետ: Գրեթե բոլոր նամակները հասան գործակալին 5 կամ 6 կոնտակտից հետո: Ուստի բիզնեսում այս կանոնը կոչվեց 6 ձեռքսեղմում:

Նույն փորձը կրկնեց գերմանական DIE ZEIT ամսագիրը 1999 թվականին:

Նրանք որոշեցին պարզել թե քանի ձեռքսեղմում ՝ բաժանում երկու տարբեր երկրներում ապրող, տարբեր աշխատանք ու հետաքրքրություն ունեցող մարդկանց, որոնցից մեկը, ով Կալիֆորնիայում էր ապրում, աշխատում էր մի մարդու հետ, ում ընկերուհին քոլեջում ուներ մի ընկեր, որի հայրը DON JUAN DEMARCO ֆիլմի պրոդյուսերն էր, որտեղ նկարահանվել է նաև Բռանդոն:

Ընդամենը 6 ձեռքսեղմում և Իրաքից ներգաղթած հասարակ մարդը կարող է հանդիպել աշխարհի ամենահայտնի դերասաններից մեկի՝ Բռանդոյի հետ:

Այսօր արևմուտքում մեծ տարածում ունի 6 ձեռքսեղմման կանոնը, իսկ համացանցն այն գնալով ավելի է կրճատում: 2011 թվականին ֆեյսբուքն ու Միլանի պետական համալսարանը տեղեկացրին, որ ամբողջ աշխարհի մարդկանց 92 տոկոսը միմյանց հետ կապված է ընդամենը 5 ձեռքսեղմամբ: Այսօր արդեն այդ թիվը նվազել է մինչև 4,74:

Անհնար չէ ճիշտ օգտագործել կապերը ու հայտնել ճիշտ մարդկանց: Այսօր հաջողության մեծ մասը կախված է կապերից, ուստի ճիշտ օգտագործեք այն,: Ինչպես գրում է «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը՝ միայնակ հաջողության չեն հասնում:

Օգտվե՛ք 6 ձեռքսեղման կանոնից:

 

 

Նույն շարքից