Մամուլի ակումբ 

Հունվարի առաջին տասնօրյակում շուրջ 90 ապրանքատեսակների գները նվազել են. Գուրգեն Մարտիրոսյան

analitik.am

Հունվարի առաջին տասնօրյակում շուրջ 90 ապրանքատեսակների գները նվազել են` նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա վերջին տասնօրյակի համեմատ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նա տեղեկացրեց, որ 2014 թվականի վերջին 5 ամիսների ընթացքում ակնհայտորեն գնաճ է նկատվել:


«Տարվա առաջին կեսին նկատվել է որոշակի գնանկում, սակայն երկրորդ կեսին գների բարձրացում է արձանագրվել: Բարձր գնաճ նկատվել է միայն հունվարի ամսին` 2,5 տասնորդական տոկոսով: Սկսած օգոստոս ամսից` հանրապետության սպառողական շուկայում գնաճ է արձանագրվել, մասնավորապես նոյեմբեր ամսին գնաճը բարձր է եղել` շուրջ 1,3 տոկոսով, իսկ դեկտեմբեր ամսին՝ 3 տոկոսով»,- ասաց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետը և հավելեց, որ գնաճի ամենաբարձր ցուցանիշն ունեցել են բանջարեղենը, մրգերը և շաքարավազը, գնաճ է արձանագրվել նաև հացամթերքի շուկայում: Գուրգեն Մարտիրոսյանի տվյալներով՝ անցյալ տարվա 5 ամիսների ընթացքում գնաճը կազմել է 6,5 տոկոս:


«Գնանկում արձանագրվել է 120 անուն ապրանքախմբում: Եթե համեմատում ենք անցյալ տարվա դեկտեմբեր ամիսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա նախորդ տարվա 400 ապրանքատեսակներում անցյալ տարի միայն 300-ում է գնաճ նկատվել»,- արձանագրեց ԱՎԾ ներկայացուցիչնը: Ամփոփելով՝ նա տեղեկացրեց, որ դիտարկված11 քաղաքներում գնաճի ամենաբարձր ցուցանիշը եղել է Գյումրի և Աշտարակ քաղաքներում` 4 տոկոս, Երևանում՝ 2,7 տոկոս: «Տարվա վերջին 5 ամիսներից նոյեմբերին և դեկտեմբերին է առավելապես գնաճ գրանցվել: Օրինակ` գյուղմթերքի բարձր գնաճը պայմանավորված է սեզոնայնությամբ: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ գները հիմնականում բարձրացել են սննդամթերքի ոլորտում: Դեկտեմբերի վերջին դրամ-դոլար տատնումները նույնպես էական ազդեցություն ունեցան գների բարձրացման վրա:


Մեր դիտարկման օրերն էին 2014-ի դեկտեմբերի 19, 20, 21-ը և այդ օրերին գնաճային բարձր էֆեկտ չարձանագրվեց որպես կանոն, եթե այդ բարձր թանկացումը մեկ-երկու օր է տևում, դա մենք չեն արձանագրում, որոշակի տոների հետ կապված, իսկ եթե մեր օրերին են համընկնում, այդ մասին արդեն արձանագրում ենք: 18-ից սկսած գնանկման միտումներ եղան և, կարծես թե կանոնակարգվեց Կառավարության ձեռնարկված գործողութւյունների և փոխարժեքի կարգավորման հետ»,- փաստեց նա: 

Նույն շարքից