Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Պանթուրքիզմը անցյալում եւ հիմա

analitik.am

Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո թուրքախոս ժողովրդի ազգայնական առաջնորդներն անմիջապես սկսեցին ինտեգրվել համաթուրքական աշխարհին:

2012թ.-ի հոկտեմբերի 12-ին Ստամբուլում կայացած թուրք-ղազախական բիզնես ֆորումի ընթացքում Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը ամպագոռգոռ հայտարարություն արեց. « Ավելի քան 200 միլիոն մեր ցեղակիցներ ապրում են Միջերկրական ծովից Ալթայ ձգվող տարածքում: Նրանց համախմբման արդյունքում մենք կդառնայինք աշխարհի հզոր ու ազդեցիկ պետություններից մեկը»:

Այս հայտարարությունը բավական էր սենսացիայի համար, սակայն Նազարբաեւը ավելի առաջ գնաց. « Մենք ապրում ենք համայն թուրք ժողովրդի հայրենիքում: 1861թ.-ին, երբ սպանվեց վերջին ղազախական խանը, մենք վերածվեցինք նախ Ռւսական կայսրության, ապա` Խորհրդային Միության գաղութի: Այդ 150 տարիների ընթացքում ղազախները մեծ ճիգերի գնով պահպանեցին իրենց լեզուն, կրոնն ու սովորույթները: Բարձրյալի օրհնությամբ 1991 թ.-ին մենք հռչակեցինք մեր անկախությունը: Մեր նախնիները, գնալով պատմական հայրենիքից` Թուրքական խանությունից, իրենց հետ տարան թուրք ժողովրդի անունը: Մինչ այժմ թուրքերը իրենց լավագույն ջիգիթներին անվանում են «ղազախ », ու մենք հենց այդ « ղազախներն ենք »:

Բոլորին է հայտնի, որ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը ԱՊՀ տարածքում Եվրասիական քաղաքական-տնտեսական շինարարության հիմնական կազմակերպիչներից ու մասնակիցներից մեկն է: Եվրասիական ինտեգրման նախագիծը Նազարբաեւի կողմից առաջ է քաշվել դեռեւս 1994թ.-ին, ու մինչ այժմ, ղազախ լիդերը մանրակրկիտ մշակում է իր դոկտրինան` ընդգծելով, որ եվրասիական ինտեգրումը պետք է իրականացնել ամբողջական ու հիմնավոր` չոտնահարելով ու ասիմիլացիայի չենթարկելով ժողովուրդին, հաշվի առնել յուրաքանչյուրի ինքնատիպությունը:

Չնայած այս ամենին` կարծիք կա, որ Ղազախստանում եվրասիական գաղափարը միայն դրական միտումներ ունի` առանց որեւէ ծայրահեղությունների, այն միտում ունի ապահովել տարածաշրջանային էթնոսների, այդ թվում` ռուսների խաղաղ գոյակցությունն ու համագործակցությունը: Պանթուրքական ու հակառուսական միտումները խնամքով թաքնված ու ետին պլան էին մղված:
Եվ ահա, Նազարբաեւի ինքնանպատակ ելույթը պանթուրքական թեմայի շուրջ:

Պանթուրքիզմն ունի շատ հեռավոր նպատակներ ու ծրագրեր, որ մշակվել, առաջ են քաշվել գաղափարախոսության կողմնակից փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից: Եթե վերջին տարիներին այդ մասին մոռացել ենք, ապա ճիշտ ժամանակն է  է հիշել:

1923 թ.-ին լույս տեսավ թուրքական պանթուրքիզմի գաղափարախոս Զիա Հեկ Ալփի « Թուրքիզմի դրույթները » աշխատությունը, որում առաջ էր քաշվում « Մեքքայից մինչեւ Ալթայ » լոզունգը, քանի որ հենց Ալթայն է համարվում թուրքական էթնոսի առասպելական բնօրրանը:
Այնուհետեւ զարգացնել ու ամրապնդել համաշխարհային պանթուրքիզմը` այսպես կոչված օղուզականության շրջանակներում, համախմբել երեք երկրները, որ բնակեցված են թուրքական առասպելական առաջնորդ « Օղուզի » սերունդներով: Զիա Հեկ Ալփը բարձրացնում էր Թուրքիայի, հյուսիսային ու հարավային Ադրբեջանների միավորման հարցը:

Վերջին փուլում նախատեսվում էր համաթուրքական աշխարհում ներգրավել բոլոր թուրքական ծագում ունեցող ժողովուրդներին` թուրքերին, թաթարներին, բաշկիրներին, ալթայցիներին, միջինասիական ժողովուդներին` ուզբեկներին, կիրկիզներին, ղազախներին, արեւելյան Թուրքմենստանի ազգություններին` առաջին հերթին ույգուրներին` այսպիսով ստեղծել միասնական դաշնային պետություն:

Եվրասիական ինտեգրման, կամ նմանատիպ ծրագրերի քննարկման ժամանակ հարց է ծագում` արդյոք աշխարհաքաղաքական փոփոխությունների ընթացքում Եվրասիայում չի հաստատվի այնպիսի իրավիճակ, ինչպես հայտարարվել էր Նազարբաեւի ելույթում, կամ գուցե ճանապա՞րհ է հարթվում հետագա վերափոխությունների ու արհավիրքների համար: Իսկ նման պարագայում Ռուսաստանին ու նրա բարեկամ ժողովուրդներին լավ բան չի սպասվում:

Կարելի է բերել 90-ական թթ.-ի ռուսական հասարակությանը հայտնի օրինակը, երբ դուդաեւյան -չեչենական սեպարատիզմը օգտագործում էր զինանշան, որի վրա պատկերված էր գայլ` հնագույն թուրքական ժողովրդի համար առասպելաբանական սրբազան խորհրդանիշը: Հենց այդ զինանշանի ներքո Չեչենո-Ինգուշեթիայում թուրքական էմիսարների վերահսկողությամբ սկսվեցին սեպարատիստների առաջին զինված ելույթները: Երբ ռազմական գործողությունները դարձան տեւական ու արյունալի, անջատողական խմբավորումներում սկսեցին իրենց դիրքերն ամրապնդել նախ չեչենական շարիաթի կողմնակիցները, ապա արտասահմանյան վահաբիական էմիսարները: Իսկ չեչենական հնագույն գայլը նույնքան դժվար էր համատեղվում վահաբիականության հետ, ինչպես չեչենական անկախությունը համաշխարհային խալիֆաթի հետ:

Թուրքիայում, որը համարվում է պանթուրքիզմի հենարանը, վերջին տասնամյակում քաղաքացիական հասարակարգը սկսում է իր տեղը զիջել իսլամիստներին, որոնք ամրապնդում են իրենց դիրքերը: Գուցե հենց դրանո՞վ էր պայմանավորված Ղազախստանի նախագահի ամպագոռգոռ հայտարարությունը:

Պանթուրքիզմը որպես գաղափարախոսություն սկսել է զարգանալ նախ Ղրիմի թաթարների շրջանում: Թուրքական բոլոր ժողովուրդների միավորման գաղափարը առաջ է քաշվել 19-րդ դարի վերջերին՝ Ղրիմի թաթար հասարակական գործիչ Իսմայիլ Գասպրինսկին: Նրա կոչերը բուռն ընդունելության էին արժանանում Ղրիմի, Վոլգայի թաթարների ու ադրբեջանական ազգայնականների շրջանում:

Կասկած չկա , որ Ղրիմի թաթարների պանթուրքական գաղափարները հետագայում նպաստեցին ուլտրա- ազգայնական Ղրիմի թաթարների գերմանական ֆաշիստների հետ համագործակցությանը: Կարելի է հիշել 40-ականների իրադարձությունները, երբ կարմիր բանակ զորակոչված հազարավոր թաթարներ անցնում էին պետլյուրովականների կողմը, երբ այդ ազգայնական, դավաճան թաթարները առանձնակի դաժանությամբ հաշվեհարդար էին իրականացնում խորհրդային զինվորների ու պարտիզանների նկատմամբ: Առավել դաժանություններ էին կիրառվում հենց գերի ընկած թաթարների հանդեպ:

Արտասահմանյան էմիգրացիայում գտնվող Մարիա Ռոզանովան իր « Կովկասյան գերուհի» հոդվածում վկայակոչություններ է թողել նման ահավոր հանցագործությունների մասին: « Ղրիմի օկուպացիայի ընթացքում քաղաքացիական իշխանությունը գտնվում էր ռումինական հրամանատարության իրավասության ներքո, որին կից կազմակերպվել էր թաթարական խորհուրդը, որը դիմել էր ռումինական իշխանություններին` թույլ տալ ոչնչացնել Ղրիմում բնակվող բոլոր ռուսներին: Ռումինացիները մերժեցին, բայց երբ թաթարները ինքնուրույն սկսեցին իրենց ծրագրի իրագործումը` չհանդիպելով ռումինացիների կողմից որևէ դիմադրության : Ջարդը իրականացվեց կազմակերպված ու դաժանությամբ, արդյունքում` սպանվեց 70-100 հազար մարդ:

Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո, թուրքական ծագում ունեցող ժողովուրդների առաջնորդները ակտիվորեն սկսեցին ուղիներ փնտրել համաթուրքական աշխարհ ինտեգրվելու համար: Առաջին հայացքից թվում է նորմալ, ստեղծված անորոշության պայմաններում նրանք գուցե հենարանի ու ապահովվածության կարիք ունեի՞ն: Բայց դա միայն առաջին հայացքից` հարցը համաթուրքական ինքնադրսեւորման ազգայնական ու արմատական բնույթի մեջ է:

Ետխորհրդային հենց առաջին տարիներին Ադրբեջանում իր գործունեությունն աշխուժացրեց Ալփարսլան Տյուրքեշը` նախկինում ֆաշիստական գեստապոյի հանձնակատարը Թուրքիայում, պանթուրքական նեոֆաշիստական « Ազգային գործունեություն» կուսակցության ղեկավարը: Ադրբեջանում էր նաեւ նրա կողմից ղեկավարվող « Գորշ գայլեր » տեռորիստական մարտական խմբավորումը: Դրանից անմիջապես հետո, 1992թ.-ին, Թյուրքեշի օրհնությամբ Ադրբեջանի ազգային ճակատն անցավ իշխանության, իսկ երկրի ներքին գործերի պաշտոնն զբաղեցրեց ադրբեջանական< «գորշ գայլերի» ղեկավար Իսքանդեր Համիդովը: Պանթուրքական « Մուսավաթ » կուսակցության համագումարի նրա ելույթը ապացուցեց, որ ժամանակակից պանթուրքիզմն ու « գորշ գայլերը » ամենեւին չեն հրաժարվել իրենց ազգայնական, նվաճողական գաղափարներից: Համիդովը հայտարարեց, որ համաթուրքական պետության կազմավորման համար անհրաժեշտ է զբաղվել ոչ միայն Հարավային Ադրբեջանով, այլ նաեւ` Չինաստանով, Հնդկաստանով ու Սիբիրով:

Ադրբեջանական ուժային նախարարը իրեն դրսեւորեց որպես Թյուրքեշի հավատարիմ հետեւորդ: Հենց Թյուրքեշին է պատկանում ամպագոռգոռ այս հայտարարությունը. « Գործիր այ թուրք, մերը չեն այլեւս Ռումինիան, Հունգարիան, Սիրիան, Իրաքը, Եգիպտոսը, Ալժիրը, Ղրիմն ու Կովկասը: Գործիր ինչպես գորշ գայլ, եւ կգան նախկին ժամանակները»:

Ղազախստանը, որ բողոքում է նախկին ցարական, կամ խորհրդային էքսպանսիայից, հենց այսպիսի ընկերության հետ ինտեգրվելու ռիսկին է դիմում:

«Գորշ գայլերի» ծուղակն են ընկել ոչ միայն Ադրբեջանը, ալ նաեւ` Ղրմի թաթարները: 2009թ.-ին ղրիմյան թաթարների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, թուրքական « գորշ գայլերի » անդամ Յուսուփ Զիա Արփաջիկը, անդրադառնալով Ղրիմի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակմանը, հայտարարեց. « Այստեղ են մեր եղբայր Ղրիմի թաթարները, Ռուսաստանը հնարավոր հարձակման դեպքում կարժանանա համայն թուրքական աշխարհի դիմադրությանը, Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքական քայլին մենք կտանք համարժեք, ադեկվատ պատասխան: Ռուսաստանը չի գնա նման քայլի… պետք է հրաժարվի Ղրիմի հանդեպ հավակնություններից »:

Գուցե Ղազախստանին, ուր առանձնակի ուշադրության են արժանացնում թուրքական պատմությանը, հայտնի՞ չէ պանթուրքիզմի իրական, ազգայնական, ֆունդամենտալ ուղղվածությունը: Շատ դժվար է դրան հավատալ:

Բայց ինչ- որ բան ստիպե՞լ է փորձառու, տարեց քաղաքագետ Նազարբաեւին կառուցողական ինտեգրման տարբերակից անցնել նման ագրեսիվ, արմատական ռետորիկայի: Հարց է ծագում` ի՞նչն է պատճառ հանդիսացել: Ինչպիսի՞ վտանգ է սպառնացել Ղազախստանին, որ Նազարբաեւը փորձում է փրկություն գտնել արմատական պանթուրքիզմի գաղափարում: Հարցին պատասխանելու համար, անհրաժեշտ է նախեւառաջ խոսել Կենտրոնական Ասիայի երկրներին սպառնացող իսլամիստական վտանգի մասին, որն առավել սրվեց Մերձավոր Արեւելյան իրադարձությունների հետ կապված: 

Նույն շարքից