Տնտեսություն 

Հայաստանում և Բելառուսում խոշոր արտադրությունները ձեռնտու չեն ոչ ԵՄ-ին, ոչ ՄՄ-ին

analitik.am

Հայաստանում և Բելառուսում խոշոր արտադրությունները ձեռնտու չեն ոչ ԵՄ-ին, ոչ ՄՄ-ին: NEWS.am-ի թղթակցին նման կարծիք է հայտնել քիմիական գիտությունների դոկտոր, Բելառուսի Գիտությունների ակադեմիայի Նոր նյութերի քիմիայի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Աղաբեկովը:  «Միամտություն է կարծել, թե Ռուսաստանը կօգնի կառուցել նավթամշակման գործարան և մրցակցություն ստեղծել Սալավատի կամ Ստերլիտամակի իր գործարանների համար: Կամ էլ ԵՄ-ն ինչի՞ համար է իրեն միացնում Ուկրաինային:


Այդ ժամանակ հինգ տարի անց այնտեղ ոչ մի արտադրություն չի մնա: Նույնիսկ ածուխ և պողպատ: Մի՞թե Կրուպպը նրանց կտա իր շուկան», – հավելել է գիտնականը:


Ըստ նրա՝  Հայաստանի համար ցածր տոննաժով քիմիան բարձրից ավելի  ձեռնտու է: «Հայաստանի, Բելառուսի, Լատվիայի կամ Լիտվայի նման երկրների համար դա ամենահիմնականն է: Խոշոր արտադրությունները ձեռնտու չեն: Շուկայում մեծ մրցակցություն կա», – նշել է Վ. Աղաբեկովը:


Ըստ նրա՝ դա ունի երկու պատճառ. փոքր քիմիայի բարձր ավելացված արժեքը և շուկայում խոշոր մի շարք երկրների  դեմպինգը:


«Օրինակ, մենք ներկանյութ էինք ստեղծել, այն վաճառվում էր մեկ կգ-ը 150 դոլարով: Եվ ահա մեր ինստիտուտ եկան Hewlett Packard-ի ներկայացուցիչները և իրենց անհրաժեշտ  250 մգ ներկանյութի համար վճարեցին 25 հազար դոլար:  Ահա և ձեզ տարբերությունը», – նշել է Աղաբեկովը:

Նույն շարքից