Վերլուծական 

Արեւմուտքը խեղդում է Ռուսաստանին, հաջորդը՝ Չինաստանն է

analitik.am

Օգտագործելով ուկրաինական ճգնաժամը, ԱՄՆ-ը աշխարհում իր հեգեմոնիան պահպանելու նպատակով գնալով ավելի ցայտուն հակառուսական գործողությունների է դիմում:

Այս ֆոնին, որաշակի դաս քաղելու առաջնահերթություն ունի Չինաստանն, որը առավել քան երբեք պետք է լինի զգուշավոր ու պատրաստ՝ դիմագրավելու իր սուվերենությանը սպառնացող մարտահրավերներին:

 

Ողջ աշխարհն այժմ հետեւում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ մղվող պայքարին: Ուկրաինական ճգնաժամի սկզբնական փուլում ոչ ոք չեր պատկերացի, որ այդ պայքարը կիրականացվի նման բիրտ մեթոդներով ու նպատակաուղված:

Իրավիճակը դուրս է վերահսկողությունից՝ կենաց ու մահու պայքար, որում արեւմուտքի հիմնական նպատակը ռուսական արջին ջլատելն ու ոչնչացնելն է:

Ակնհայտ է, որ ուկրաինական ճգնաժամը արեւմուտքի կողմից հրահրվեց կոնկրետ նպատակային, այն ուղղակի պատրվակ էր Ռուսաստանին ծնկի բերելու  համար: Իր գործուղություններում արեւմուտքը բացի Ռուսաստանի դեմ կիրառվող պաժամիջոցներից, հնարավորության դեպքում կանցնի այլընտրանքային մեթոդների՝ տնտեսական լծակներ օգտագործելով Ռուսաստանի հետ բարեդրացիական հարաբերություններ պահպանող ու օժանդակող երկրներին, առաջին հերթին՝ Չինաստանի ու Լատինաամերիկյան երկրների նկատմամբ:

 

Փաստորեն արեւմուտքն իր խաղով նպատակադրվել է մեկ կրակոցով երեք նապստակ սպանել՝ ոչնչացնել Ռուսաստանին, քայքայել ԲՐԻԿՍ-ն ու հարվածել Չինաստանին:

Այն դեպքում, երբ Ռուսաստանն որոշակի հակազդեցություն չէր ցուցաբերում արեւմուտքին, ռեֆորմներ էր անցկացնում, չէր կարգավորում ռուբլին, ապա, ամեն բան հարթ էր ընթանում: Ուստի, Մոսկվան ընդհանրապես անպատրաստ էր նոր ֆորսմաժորային իրավիճակներին, քանի որ վերջին տարիներին այդպես էլ չէր վերափոխել իր տնտեսական համակարգն ու որդեգրել զարգացման միամոդուլ տարբերակը, ուստի բախվելով արեւմուտքի ճնշմանը՝ հայտնվեց բավականին ծանր իրավիճակում:

Ուստի Չինաստանին, չնայած նրա բավականին փակ ու կայուն ֆինանսական իրավիճակին, անհրաժեշտ է դասեր քաղել ու լինել առավել զգուշավոր՝ շուկաներն ու աչտարժույթը պահել հասանելի, բայց ոչ ազատ:

 

Սակայն ԱՄՆ-ը փորձելով խեղդել Ռուսաստանին, բավականին ռիսկային քայլի է դիմում: Արդյո՞ք Օբամայի ադմինիստրացիայի ռեսուրսները կբավարարեն ահաբեկչության դեմ բացահայտ պատերազմ մղելու հետ միաժամանակ, լղոզված պատերազմ մղել Ռուսաստանի դեմ:

Այստեղից հետեւություն, որ Չինաստանին ու հարավամերիկյան երկրներին խորհուրդ չի տրվում կուրորեն հավատալ արեւմուտքի խոստումներին, քանի որ նման խոստումներ ժամանակին տրվել էր նաեւ Ռուսաստանին:

Նույն շարքից