Վերլուծական 

Հակառուսական նոր հիսթերիա՝ Մեծ Բրիտանիայի դերակատարությամբ

analitik.am

Արեւմտյան, մասնավորապես, բրիտանական լրատվամիջոցներում Ռուսաստանի «ագրեսիվության» մասին նոր պոռթքումներ են հայտնվում: Այս անգամ խոսքը վերաբերվում է Ռուսաստանի կողմից պարենամթերքի  փոխարեն Արգենտինային վարձակալմամբ տրամադրվող Սու-24 ռմբակոծիչների տրամադրման մասին: Արեւմտյան լրատվամիջոցները նման քայլը մեկնաբանում են որպես Արգենտինայի կողմից բրիտանական Ֆոլքլենդյան կղզիներին սպառնացող անմիջական վտանգ:

Սակայն, իրողությունը նենգափոխոխ արեւմուտքը նման քայլով առավել հեռուն գնացող նպատակներ է հետապնդում:

Այն, որ շատ փնթի կերպով փորձ է արվում եւս մեկ անգամ սեւացնել Ռուսաստանին՝ կարելի է հասկանալ բացահայտ ապացույցների ու փաստերի առկայության պայմաններում:

 Արգենտինան  ներկա դրությամբ ընդունակ չէ սպառնալ Ֆոլքլենդներին, դրանում կարելի է հավաստիանալ՝ մի քանի ուշագրավ իրողություններ հաշվի առնելով:

Նշենք, որ Ֆոլքլենդյան կղզիները Մեծ Բրիտանիայից գտնվում են 13 հզ կմ հեռավորության վրա, իսկ Արգենտինայի ափերից հեռու են ընդամենը 500 կիլոմետր: Մեծ Բրիտանիան հարկ եղած դեպքում, իհարկե, կարող է օգտագործել Ատլանտյան օվկանոսում՝ Սբ. Հեղինե կղզում տեղակայված իր ռազմաբազան, սակայն, իրերի նման դասավորությամբ, երբ ռազմաբազան գտնվում է Արգենտիայից 6 հզ. կիլոմետր հեռավորության վրա, ռազմական գործողություններն անիմաստ են դառնում: Նախ բրիտանական Eurofighter Typhoon ու Tornado ռմբակոծիչները նման հեռավորություն կտրելու հնարավորություն չունեն, երկրորդ՝ կղզիների շրջանում բացակայում են թագավորական ավիակիրներն, որոնք վճռորոշ դեր խաղացին 1982թ.ի Ֆոլքլենդյան պատերազմի ընթացքում, որում Բրիտանիան հաղթանակ տարավ:

Այսպիսով միակ բրիտանական ուժը կղզիներում մնում է այնտեղ տեղակայված ծովային հետեւանկի գունդն ու մոտ 1000 զինծառայողները: Բացի այդ, բրիտանացիները կղզում ունեն 4 կործանիչներ ու մի քանի ուղղաթիռներ, պարեկային մեկ կատեր, իսկ որոշ հեռավորության վրա գտնվում է «Թրաֆարգալ» ատոմային սուզանավը՝ զինված՝ «Թոմոգաֆ» ու «Հարպուն» հրթիռներով:

 

Ռազմական գործողությունների դեպքում բրիտանացիներն որոշ ժամանակահատվածում հնարավորություն ունեն այստեղ շարժել մի քանի ֆրեգատներ, սուզանավեր ու 6 ավիակիրներ՝ զինված 120 կմ հեռահարության հրթիռներով:

 

Արդյունքում Արգենտինան նրանց կարող է հակադարձել ֆրանսիական «Միրաժ» տեսակի 72 հնացած ինքնաթիռներով ու երկու՝ կրկին ֆրանսիական արտադրության «Սուպեր-Էնտենդարդ» կործանիչներով, մեկ ականակրով՝ զինված 70 կմ հեռահարության հրթիռներով ու մի քանի ֆրեգատներով: Ավելացնենք նաեւ վերոհիշյալ ռուսաստանյան 12 Սու- 24 ռմբակոծիչներն, որոնք Ռուսաստանը տրամադրելու է Արգենտինային:

 

Հակամարտության դեպքում Արգենտինայի զինված ուժերն ամենայն հավանականության նախ կփորձեն լիկվիդացնել կղզիների բրիտանական կայազորն, որը հնարավոր է իրագործել Սու-24 ռմբակոծիչներում տեղադրված հրթիռների օգնությամբ: Ռազմական գորողությունների առաջին փուլը կավարտվի արգենտինյան ուժերի հաղթանակով, որոնք կամրանան կղզիներում: Երկրորդ փուլում Արգենտինայի առջեւ կծառանան լուրջ խնդիրներ, քանի որ կղզիների կմոտենան բրիտանական ռազմածովային ուժերի հիմնական մասը: Արգենտինական հակաօդային պաշտպանությունն այս դեպքում կկորցնի իր մարտականությունն ու չի կարող դիմակայել հզոր հրթիռային համակարգերով հագեցված բրիտանական նավերին: Արդյունքում՝ կղզիներում շրջափակման մեջ գտնվող արգենտինական ուժերը ստիպված կլինեն հանձնվել:Կարելի է հանգել պարզունակ եզրահանգման, որ Սու-24 ռմբակոծիչներն ոչինչ չեն փոխի հնարավոր պատերազմի դեպքում: Արգենտինայի միակ նպատակն երկրի պաշտպանության ամրապնդումն է, այլ ոչ թե պատերազմի սաձազերծումը:

Բրիտանական ռազմածովային ուժերին Արգենտինան կարող է դիմակայել, եթե իր զինված ուժերում ունենա Սու-34 ու Սու-35 ռմբակոծիչների առնվազն 3 Էսկադրիլիա ու «Բալ» ու «Բաստիոն» տեսակի  հակահրթիռային համակարգեր:

 

Այսպիսով բրիտանական լրատվամիջոցների հիստերիկ մեկնաբանությունները հետապնդում են լոկ հակառուսական տրամադրվածությունների թեժացման նպատակ: Միարժամանակ Արգենտինային ագրեսորի պիտակ կպցնել այն պահին, երբ երկիրը գտնվում է ցանր տնտեսական իրավիճակում: Հասնել նրան, որ այդ ճգնաժամն առավել խորանա, երկիրը թուլանա ու վերջապես, չարորակ ուռուցքով տառապող նախագահ Քրիստին Կիշների մահից հետո, Արգենտինայում հաստատելով իրենց դրածոյին՝ երկիրը դնեն կախվածության տակ:

 

Նույն շարքից