Տնտեսություն 

Հնագույն արժույթի 10 արտասովոր ձևերը

analitik.am

Bigpicture.ru-ն ներկայացրել է 10 անհավանական առարկաներ, որոնք հնագույն ժամանակներում կիրառվել են որպես դրամական միջոց, մարդիկ առևտուր են կարարել հենց դրանց օգնությամբ:


















Դելֆինի ատամներ

Դելֆինի ատամները, հավանաբար, ամենահին դրամական միավորներից է։ Ըստ հնագույն ավանդույթի՝ այն հարյուրամյակներ շարունակ կիրառվել է Սողոմոնյան կղզիներում: 2008-ին դոլարը կղզում արժեզրկվեց, ինչի պատճառով մարդիկ սկսեցին գումար կուտակել, որի հետևանքով էլ մետաղադրամներն սկսեցին սպառվել: Այս ամենից ելնելով՝ կղզու որոշ հատվածներում բնակիչները որոշեցին վերադառնալ հնագույն ավանդույթներին:



Սկյուռիկի մորթի

Հնագույն ժամանակներից կենդանիների մորթիները կարևոր դեր են խաղում առևտրի ոլորտում փոխանակման համար: Միջնադարում ամենաարժեքավորը բոլոր մորթիներից համարվում էր սկյուռիկի մորթին, ինչի շնորհիվ էլ այն դարձել էր արժույթի տարածված տեսակ Ֆինլանդիայում և Ռուսաստանում:



 

Աղ

 

Աղը հազարամյակներ շարունակ արժեքավոր ապրանք էր համարվում: Այն էական դերակատարություն է ունեցել հնագույն քաղաքակրթություններում: Մ.թ.ա. 2200 թվականին չին կայսր Յույ Մեծը աղով կատարել է պատմության մեջ գրանցված առաջին հարկային վճարումը:



Սև բիբար

Հին Հունաստանում սև բիբարի անասելի արժեքի պատճառով այն դեֆիցիտ է դարձել: Պատմական փաստերի համաձայն՝ 5-րդ դարում գոթերի առաջին արքան գրավել է Հռոմը և որպես փրկագին հսկայական քանակությամբ սև բիբար պահանջել:



 

Ուլունքներ

 

Ամերիկայի առաջին արժույթը ուլունքներն են եղել, հատկապես՝ փոքրիկ ծովային կենդանիների սպիտակ և մանուշակագույն խեցիներից պատրաստված ուլունքաշարերը:



Թեյի խորանարդիկներ

Հնագույն արժույթի ևս մեկ տեսակ է համարվել թեյի խորանարդիկը, որի արտադրման համար թեյի թփի ցողուններն ու տերևները միախառնում էին տարբեր խոտաբույսերի հետ: Դրանք 19-րդ դարում որպես արժույթ կիրառվել են Ռուսաստանում, Չինաստանում, Տիբեթում, Սիբիրում և Մոնղոլիայում: 12 նման խորանարդիկների դիմաց հնարավոր էր ոչխար ձեռք բերել, իսկ 20-ի դիմաց՝ ձի:



 

Ռաի քարեր

 

Միկրոնեզիա կղզու բնակիչներն սկսել են իրենց Ռաի քարերն ստեղծել դեռևս մ.թ.ա. 500-րդ դարում: Հսկայական քարեր պատրաստելու համար նրանց անհրաժեշտ էր կրաքար, որը վերջիններս ձեռք էին բերում Պալաու հարևան կղզուց: Որոշ քարերի տրամագիծը կազմում էր 3.5 մետր, իսկ քաշը՝ 4 տոննա, մինչդեռ քարերի արժեքը որոշվում էր դրանց պատրաստման գործընթացով, որը բավականին վտանգավոր էր:



 

Խեցիներ

 

Ճենապակյա խխունջի խեցին համարվում է հնագույն դրամական միավորներից մեկը՝ փոքր, թեթև և հարմարավետ: Բացի այդ՝ դրանք շատ դժվար է կեղծել:



Նետի սույր ծայրերը

Հնագույն արժույթի այս յուրօրինակ տեսակն ստեղծվել է Սև ծովի հյուսիսային հատվածում, որտեղ 7-րդ դարի սկզբին նետի ծայրերն սկսել են կիրառել որպես դրամական միավոր:



Դանակներ

Ինչպես և նետերի ծայրերը, հնագույն չինական դանակներն իրենցից և´ զենք, և´ դրամական միավոր են ներկայացրել: Այն Չինաստանում առաջին անգամ հայտնվել է մ.թ.ա. 600-րդ թվականին:

 



www.tert.am



Նույն շարքից