Բարի օր Իրավական 

ՄԻԵԴ-ի հերթական վճիռը Հայաստանի դեմ. Մանրամասնում է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը

analitik.am

Օրերս ՄԻԵԴ-ը հերթական վճիռը կայացրեց  ՀՀ-ի դեմ: Պարզելու համար, թե ինչի մասին է խոսքը և ինչ վճիռ է կայացվել, Analitik.am-ը զրուցեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հետ:

Պարոն Սիմոնյան, կմանրամասնեք, թե ինչի մասին է խոսքը, ի՞նչ գործով եք դիմել ՄԻԵԴ :

Գեղարքունքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.02.2013թ-ի ԳԴ4/0015/01/11դատավճռով՝ Արամ Ավետիքի Մարտիրոսյանը  մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 235 հոդվածի 2-րդ մասով ու դատապարտվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով՝ ազատազրկման 10 (տաս) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկման 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասով, համակցությամբ, պատիժները մասնակի գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 13 (տասներեք) տարի ժամկետով,

Արթուր Ավետիքի Մարտիրոսյանը մեղավոր էր  ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 235 հոդվածի 2-րդ մասով ու դատապարտվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով՝ ազատազրկման 10 (տաս) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկման 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասով, համակցությամբ, պատիժները մասնակի գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 13 (տասներեք) տարի ժամկետով:

Դատավճիռը բողոքրկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան և ՀՀ վճռաբեկ դատարան, սակայն դատական ակտը թողնվել է օրինական ուժի մեջ: Այս վճռով ենք դիմել ՄԻԵԴ:

Որո՞նք են եղել ՄԻԵԴ դիմելու հիմքերը:

ՄԻԵԴ դիմելու հիմք է հանդիսացել այն փաստը, որ ՀՀ դատական ատյանները խախտել էին Մարտիրոսյան եղբայրների արդար դատաքննության իրավունքը, այն է՝ նրանք զրկված են եղել դատարանում իրենց դեմ վկայած անձանց հարցաքննելու իրավունքից:

Դիմողների նկատմամբ կայացված դատավճռում, ինչպես նաև վերաքննիչ քրեական դատարանի որոշման մեջ, նշված է, որ Դիմողների մեղքը հիմնավորվում է տուժող՝ Հ. Հ.-ի նախաքննության ընթացքում տված ցուցմունքներով, այն մասին, որ կրակոցները դադարելուց հետո «Ջիպի» առջև աջ նստատեղին տեսել է Արամ Մարտիրոսյանին, որ գլուխը պատուհանից դուրս հանելով և հայհոյանքներ տալով, բղավել է «Դե մեռեք», որից հետո «Ջիպը» կտրուկ տեղից շարժվել և հեռացել է, իսկ հեռանալիս նկատել է, որ դա Արթուր Մարտիրոսյանին պատկանող «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի, 03ՏԼ700 պետհամարանիշի ավտոմեքենան է:

Դեպքին Դիմողների մասնակցության վերաբերյալ որևէ այլ անձ բացի տուժող Հ. Հ.-ից, ցուցմունք չի տվել: Այսինքն,  նա հանդիսացել է միակ վկան ով ցուցմունք է տվել դիմողների կողմից իրենց նկատմամբ մահափորձ կատարելու մասին:

Հատկանշական է, որ տուժողի տված ցուցմունքերը հակասական են եղել՝ գործի քննության սկզբնական փուլերում դիմողների վերաբերյալ որևէ ցուցմունք չի տվել, իսկ հետագա փուլերում ուղղակիորեն նշել որպես հանցանքը կատարողների և միայն հրապարակային հարցաքննության միջոցով հնարավոր կլիներ պարզելու տուժողի ցուցմունքների հավաստությունը:

Դատարանը իր հերթին պատշաճ ջանասիրություն չէր ցուցաբերել տուժողին դատարան հրավիրելու համար և այլ միայն բավարարվել էր բերման ենթարկելու մասին որոշում կայացնելով:

Իսկ նախաքննության ժամանակ տեղի ունեցած առերես հարցաքննությունը չէր կարող հանդիսանալ պատշաճ հնարավորություն իրենց դեմ վկայած անձին հարցաքննելու համար:

ՀՀ դատական ատյանները հաճախ են այնպիսի որոշում կայացնում, որ ՄԻԵԴ-ում ջախջախվում է, այսօր նույնպես շարունակվո՞ւմ է այդ պրակտիկան:

Դատարանների կողմից նմանատիպ խախտումներ այժմ էլ են կատարվում, օրեր առաջ նույն հիմքով մեկ այլ գործով նույնպես դիմել եմ ԵԴ:

ԵԴ-ում առաջին գործը չէ, որը դրական ավարտ է ունենում, եղել են ևս 2 գործեր, այժմ 10-ից ավել գործեր կան, որոնք գտնվում են տարբեր փուլերում և սպասում են իրենց ավարտին:

 

 

Նույն շարքից