Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

Աշխարհը չպետք է ների Ադրբեջանին

analitik.am

Ադրբեջանը ոչ առաջին անգամն է ապացուցում, որ ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններն իրենց ոճի մեջ չեն, և դա զարմանալի չէ: Ինչպե՞ս կարող է արնախում ազգը հարցը  քաղաքակիրթ եղանակով լուծման կողմնակից լինել, փաստերն ապացուցում են, որ անգամ 21-րդ դարում, երբ աշխարհը փորձում է որդեգրել հարցերի կարգավորման թեկուզ կոշտ բանակցային մեխանիզմներ, արնախում ազգերը միևնույն է չեն տեղավորվում այս ձևաչափում: Սա չպետք է ոչ մի կերպ անտեսվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, քանզի ԼՂ հարցի խաղաղ ճանապարհով կարգավորումը պարտադիր է ոչ միայն ՀՀ-ի և ԼՂ-ի համար, այլ նաև աշխարհի մյուս պետությունների: Եթե հաշվի առնենք այն, որ Ադբեջանն ու Թուրքիան կապված են եղբայրական համագործակցությամբ, ապա դա կնշանակի, որ Ադրբեջանի վայրենի պահվածը միանշանակ ընդունվում է Թուրքիայի կողմից, ինչն էլ իր հերթին փաստում է, որ Թուրքիան էլ դեռ բավականին հեռու է քաղաքակիրթ պետություն լինելուց՝ և ոչ առաջին անգամ է, որ դա ապացուցվում է: Այս փաստերը վկայում են այն մասին, որ Ռուսաստանը, Եվրոպան և ԱՄՆ-ն իրենց տնտեսական շահերի հետ միասին գործընկերներ ընտրելիս պետք է հաշվի առնեն նաև պետությունների քաղաքակրթության աստիճանը, քանզի Թուրքիան օրեցօր զարգանում է, որ ոչ ոք չի կարող գուշակել, թե զավթողական հետագա ինչ նպատակներ կարող է այն հետապնդել: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը  ԼՂՀ-ի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարելյան (Կորգան) ուղղություններում արձանագրված հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերն էլ ապացուցեցին, որ Ադրբեջանը նույնիսկ ի վիճակի չէ համբերել մինչև Փարիզում հունվարի երկրորդ կեսին նախատեսվող հանդիպումը: Աշխարհն ուղղակի պարտավոր է պատժել արնախում պետություններին չարդարացված գործողությունների համար:

Հ.Գ. Խորին ցավակցություն ենք հայտնում 1994թ. ծնված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ընտանիքին: Մենք հպարտ ենք, որ նման քաջ, հայրենասեր և ազգանվեր զինվոր ունենք: Աստված թող լուսավորի Արմենի հոգին և համբերություն տա նրա ընտանիքին:

Անի Հովհաննիսյան

Նույն շարքից