Հայաստան 

Վահրամ Բաղդասարյանը փորձում է մտնել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շապիկի մեջ, բայց այդ շապիկը նրա վրայով չէ. Լ. Սարգսյան

analitik.am

Ընդդիմությանը բոյկոտի կամ շանտաժի մեջ մեղադրելը համարյա նույնն է, ինչ բոյկոտի և շանտաժի մեջ մեղադրել ողջ Ազգային ժողովին, որովհետև բացառությամբ ՀՀԿ-ի՝ մյուս բոլոր խմբակցությունները դեմ են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղրամյանի այն հայտարարությանը, թե ընդդիմությունը չպետք է փորձի հարցերը շանտաժի միջոցով լուծել և խաթարել աշխատանքային մթնոլորտը:


Հիշեցնենք՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններն այսօր առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ՀՅԴ և ՀԱԿ խմբակցության անդամները իշխանական պատգամավորներին մատնանշել են իրենց կոլեգաների բացակայությունը: Օրինագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ, 67 կողմ ձայնով, սակայն ընդդիմության խոսքով՝ դահլիճում ներկա է եղել իշխող կուսակցության ընդամենը 64 պատգամավոր:



«ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը սկզբում բավականին զուսպ մարդու տպավորություն էր թողնում, բայց այժմ կարծես փորձում է մտնել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շապիկի մեջ: Չեմ կարծում, որ այդ շապիկը նրա վրայով է»,- նկատեց Լյուդմիլա Սարգսյանը, շարունակելով,- «Թող հետևություն անեն՝ ինչ են անում իրենք և ինչ պատասխանատվություն են վերցրել իրենց վրա այն դեպքում, երբ ողջ հանրությունը դեմ է պարտադիր կուտակայինին: Իրենք փորձում են անտեսել հասարակության և բոլոր խմբակցությունների կարծիքը, բայց ՀՀԿ-ն սա չի մարսելու և այդ օրենքի ընդունումը բացառլու պայքարն անզիջում է լինելու»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ շեշտելով, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում:


Լյուդմիլա Սարգսյանը և ՀՀԿ որոշ պատգամավորների և խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հորդորեց ընդդիմության նկատմամբ ավելի զուսպ լինել, քանի որ ընդդիմությունն է ԱԺ-ում հասարակությանը ներկայացնողը: «Ակնհայտ է, որ ՀՀԿ-ան միայնակ է խորհրդարանում և ոչ ոք չի ցանկանում նրա հետ պարտադիր կուտակայինի պատասխանատվություն կիսել: ՀՀԿ-ն հակաժողովրդական, պարտադրանքի ու բռնության քաղաքականություն է վարում, փորձում սղացնել որոշ օրինագծեր, որոնք իրեն է անհրաժեշտ: Քաղաքական այդ ուժը ոչ թե ազգաբնակչության ապահով և արժանապատիվ ծերության մասին է մտածում, այլ միայն այն բանի, թե ինչպես կարող է երկարաժամկետ վարկեր ապահովել իշխանության համար:

 

Նույն շարքից