IT 

Ապոկալիպսիսի «նանոհեղինակները»

analitik.am

Վեջին տարիներին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը NNI ծրագրի շրջանակներում հսկայական ֆինանսավորում է հատկացնում նանոէլեկտրոնիկայի, նանոֆոտոնիկայի և նանոմագնիսային հետազոտություններին: Այս տերմինները բավականին նոր են, որոնք եկել են փոխարինելու տեխլոգիական բառարանում օգտագործվող նախկին բառերին: Եվ չնայած այսօր նանոկառուցվածքները զարգանում են անասելի թափով, աշխարհում չկան ստանդարտներ, որոնք հստակ կնկարագրեն, թե որոնք են նանոտեխնոլոգիաները:

 

ISN կայքի լուսանկար


Ամերիկյան դաշնային NNI ծրագրում («National Nanotechnology Initiative»), մասնակցություն ունեն շատ կառուցվածքներ, որոնք նանոհետազոտությունների մեջ յուրահատուկ ուղղվածութոյւն ունեն: Այնուամենայնիվ, որոշիչ դեր այստեղ խաղում են ԱՄՆ զինված ուժերը և նանոտեխնոլոգիաների զարգացման ծրագրերը ֆինանսավորող ծրագրերը ամբողջ աշխարհում: Ըստ էության դրանք համարվում են ամերիկյան համազգային նանոտեխնոլոգիական հետազոտությունների  (National Nanotechnology Infrastructure Network) և նանոտեխնոլոգիաների առանձնացնող ցանցի տարրերից մեկը (Network for Computational Nanotechnology):

 

Մասնավորապես, CRDF Global և INTAS-ը ֆինանսական մեծ աջակցություն են ցուցաբերում Մագնիսային հետազոտությունների կիևյան ինստիտուտին : Ուկրաինացի գիտաշխատողները աշխատում են ամերիկացի իրենց գործընկերների հետ միասին, իսկ նրանց հաշվետվություններում նշվում է, որ հետազոտությունների ֆինանսավորողը հանդես է գալիս ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (US Army TARDEC, 6501 East Eleven Mile Rd, Warren, Michigan 48397-5000): Ինչպես նաև, գիտաշխատողների հետ աշխատում են ԱՄՆ զինված ուժերի նախկին ծառայողները:

 


ՆԱՆ համալսարանի գիտաշխատողի լուսանկար



Thomas Meitzler-ը, Օքլենդյան համալսարանի ավագ գիտաշխատողը, (Department of Physics, Oakland University, Michigan, USA), ծառայում է ԱՄՆ տանկային ծառայությունում, իսկ 2004- 2008թթ եղել է  US Army-ին կից Քենեդիի անվան Տիեզերական կենտրոնի աշխատակիցը: Meitzler-ը ուկրաինացի իր գործընկերների հետ այժմ զբաղվում է NNI-ի համար մեծ հետաքրքրություն ներկայացնող նանոէլեկտրոնիկայի ուսումնասիրությամբ:

 

 

«Hyperstealth» և «Photo-Stealth»՝ թվային կամֆուլյաժ, անտեսանելի տանկեր և հրթիռներ

Սպինտրոնիկան և նանոէլեկտրոնիկան ուղղված են նոր սերնդի էլեկտրոնիկայի արտադրությանը, որոնք ավելի մեծ արագություն և հզորություն կունենան, ընդ որում ոչ միայն մարդկանց համար, այլ նաև զինտեխնիկայի:

 

 

 

 

Ամերիկյան CNN հեռուստաընկերության այս տեսանյութը պատմում է  «hyperstealth» տեխնոլոգիաների մասին: «Անտեսանելի թիկնոցը» ունակ է թաքցնելու ոչ միայն մարդկանց, այլ նաև զինվորական տեխնիկան:


 

 

 

 

Իսկ Մասաչուսեթսի համալսարանում ստեղծել են  «թվային կամֆուլյաժներ», որը վերջերս արդեն սկսել է օգտագործվել ԱՄՆ, Աֆղանստանի և Սիրիայի զինված ուժերում: Ամերիկյան զինվորականները հագնված են քամելեոն-հագուստներով, որոնք կարող են փոխել գույնը՝ ըստ տեղի:

 


 

 

 

«Photo-Stealth»-ի օգտագործումը զինվորական օդանավի օրինակով (www.automopedia.org կայքից)

ԱՄՆ-ն նաև մեծ չափով գովազդում է բժշկական ուղղվածության նանոտեխնոլոգիաները,որը ֆինանսավորվում է Առողջության ազգային ինստիտուտի կողմից: Այստեղ ուսումնասիրությունները կատարվում են ոչ միայն ի բարօրություն մարդկանց, այլ նաև ի բարօրություն զինված ուժերի: Ոսումնասիրություններ են կատարվում «արագ վերականգնվող վերքերի» համար, ինչպես նաև նանոբակտերիաների ուղղությամբ, որոնք չեն ոչնչացվում ոչ հակաբիոտիկների, ոչ էլ գամմա-ճառագայթման միջոցով:

 

 


 ISN

Հարց է առաջանում, արդյո՞ք գիտակցում են գիտնականները, որ իրենց հետազոտությունները օգտագործվում կամ օգտագործվելու են պատերազմի համար, ինչպես դա արվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

 

Անմտություն է ենթադրել, որ այս ամբողջը ուղղված է միայն մարդկության առաջընթացի համար: Գիտական հայտնագործությունները միայն մի կողմի համար են օգտակար լինում, իսկ մյուսների համար դրանք չարիք են:

 

Ամենավերջին զինվորական նանոնորությունները՝

 

ԱՄՆ ԶՈՒ հրամանատարությունը պայմանագիր է կնքելLockheed Martin-ի հետ՝60 կվտ հզորությամբ զինվորական լազերի  արտադրության համար, որը ապագայում պիտի օգտագործվի անկառավարելի հրթիռների ռմբակոծման համար:

***

 

 

 

Աղբյուրներ

http://www.dtic.mil/get-tr-doc/pdf?AD=ADA582732 — совместная исследовательская работа ученых Украины и США

http://www.automopedia.org/2009/08/17/10-amazingly-beautiful-stealth-vehicles-of-death/ — использование «Photo-Stealth»

http://www.hyperstealth.com/ — Department of Physics, Oakland University, Michigan, USA

http://isnweb.mit.edu/ — Institute for Soldier Nanotechnology

http://www.inesap.org — INESAP

http://books.google.ru/books?

http://science.mit.edu/research/institute-soldier-nanotechnologies — ISN

http://www.aps.org/meetings/calendar.cfm — APS

http://www.dailytechinfo.org/military/ — новости из области нанотехнологий

http://www.nanonewsnet.ru/news/2014/armiya-ssha-zakazala-razrabotku-boevogo-volokonnogo-lazera — сайт о нанотехнологиях в России

http://open-dubna.ru/science/13-nauka/741-kto-pervym-osedlaet-vertlyavyj-spin.html — статья «Кто первым оседлает виртлявый спин?»

http://im.imag.kiev.ua/ru/aboutru.html — Институт магнетизма (ИМАГ) НАН

http://www.linkedin.com/pub/thomas-meitzler/29/168/b43 — Thomas Meitzler

 

Նույն շարքից