IT Տնտեսություն 

Ստարտափների հարկային արտոնությունները` որպես ՏՏ բիզնեսի խթան

«ՏՏ ոլորտին պետական աջակցության մասին» օրենքն ընդունվել է 2014 թվականի վերջին: Համաձայն օրենքի` ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունները կարող են օգտվել հարկային արտոնություններից: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Անցած տարվանից հավաստագրի տրամադրման գործառույթն անցել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը։ Միայն 2017թ-ին 281 ստարտափ այդպիսի հավաստագիր է ստացել ։ Դրանցից շատերն այսօր ակտիվ գործում են, ընդլայնվում ու իրենց պրոդուկտներն ու ծառայություններն առաջարկում ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային շուկայում։
Մենք այցելել ենք տարբեր տարիներին հավաստագիր ստացած մի քանի ընկերություններ, խոսել հիմնադիրների հետ, ծանոթացել նրանց աշխատանքին։
Անդրադարձել ենք նաև հարկային արտոնություններին, և թե ինչպիսի ազդեցություն են թողնում դրանք բիզնեսի վրա։
Ընկերությունների տնօրենների խոսքով՝ հավաստագրի ստացման պահից սկսած՝ իրենք 5 տարի շարունակ հնարավորություն ունեն ստացված շահույթը նորից վերադարձնել ընկերություն՝ որպես ներդրում՝ ընդլայնելով թիմն ու զարգացնելով առաջարկվող պրոդուկտներն ու ծառայությունները։
Ցածր եկամտահարկն էլ հնարավորություն է տալիս աշխատակիցներին առաջարկել բարձր աշխատավարձ` դրանով մրցունակ դառնալով աշխատաշուկայում։
  • 1
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից