IT Գիտություն Հասարակություն Տեսանյութեր 

«Կասպերսկի լաբորոտորիա» ընկերությունը «տնօրինում» են ռուս լրտեսները

analitik.am

The Times- ը գրում է, որ Մեծ Բրիտանիայի պառլամենտականները կոչ են արել արգելել ռուսական  «Կասպերսկի լաբորատորիա»-ի հակավիրուսային ծրագրերը:

Հիշեցնենք, որ ամռանը «Կասպերսկի լաբորատորիա»-ի սոֆթն արգելվեց  ԱՄՆ-ում: Այդ ժամանակ իսրայելցի լրտեսներն ամերիկյան կողմին հայտնեցին, որ ռուս լրտեսները որպես ծուղակ օգտագործում են այդ ծրագիրը՝ Ազգային անվտանգության գործակալության տվյալների ձեռքբերման նպատակով :

Վերջերս էլ «Կասպերսկի լաբորատորիա»-ի նախկին բարձրաստիճան մենեջերը «Մեդուզա» կայքին տված հարցազրույցում հայտնեց, որ կազմակերպությունում երկու ճամբար է եղել, որոնցից մեկը մտերիմ հարաբերություններ է ունեցել ռուսական անվտանգության մարմինների հետ, իսկ մյուսը՝ արևմտամետ և անկախ դիրքորոշում է ունեցել:

Նշենք, որ, ըստ տեղեկությունների, կազմակերպությունը սկսել է համագործակցել ռուսական անվտանգության մարմինների հետ  յոթ տարի առաջ, երբ կազմակերպության հիմնադիր Եվգենի Կասպերսկու որդուն առևանգեցին, և վերջինս փրկվեց ռուսական հատուկ ծառայությունների օգնությամբ:

Դեռևս նոյեմբերին Բրիտանիայի Համակարգչային անվտանգության ազգային կենտրոնը խորհուրդ տվեց  կառավարչական հիմնարկներին չօգտագործել «Կասպերսկի» կազմակերպության ծրագրերը: Սակայն, Բրիտանիայում ցանկանում են, որ  ոչ միայն պետական ոլորտում, այլ բիզնես հատվածում էլ այս ծրագիրը  չկիրառվի, քանի որ դա կարող է  կիբեռսպառնալիքի և հանցագործության զոհ դառնալու վտանգ պարունակել:

«Կասպերսկի լաբորատորիա»-ի  ներկայացուցիչը հերքել է  բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ«Մեդուզա»  կայքի կողմից տարածած նյութն իրականությանը չի համապատասխանում, հորինված  է աշխատանքից ազատված և նեղացած աշխատակիցների կողմից:  Նա նաև ասել է, որ երբեք չեն օգնել և չեն էլ օգնի կառավարությանը կիբեռլրտեսություն անելու հարցում:

Ի հակադրություն սրա, նախկին բարձրաստիճան մենեջերն ասել էր, որ «Կասպերսկի»-ն անսահմանափակ մուտք ունի հաճախորդների համակարգերին, հետևաբար նաև ֆայլերին, ինչն էլ օգտագործվում են   ռուսական հետախուզուկան մարմինները՝  լրտեսության նպատակով:

 

 

Նույն շարքից