IT Միջազգային 

Հայտնի է նոր սերնդի iPhone-ի գինը

analitik.am

Հայտնի է նոր սերնդի iPhone-ի գինը չինական շուկայում: Այս մասին գրում է Wccf Tech-ը:

Ենթադրվում է, որ Apple-ը 2019 թվականի աշնանը կհրապարակի երեք նոր iPhone որոնք հավանաբար կունենան XIs, XIs Max և XIr անունները: Այսպիսով ամենամատչել մոդելը՝ iPhone XIr-ը կարժենա 6, 8 հազար յուան (մոտ 990 դոլար), ընդ որում iPhone Xr-ը այս պահին Չինաստանում առաջարկվում է 6, 2 հազար յուան (մոտ 900 դոլար):

iPhone XIs-ը և iPhone XIs Max-ը կարժենան 8, 9 հազար յուան (մոտ 1294 դոլար) և 9,8 հազար յուան (մոտ 1425 դոլար): Իսկ  iPhone Xs և Xs Max-ի արժեքները Չինաստանում սկսվում են  8, 2 հազար (մոտ 1193 դոլար) և 9,1 հազար յուանից (մոտ 1324 դոլար):

Համաձայն որոշ տեղեկությունների նոր  Xs և Xs Max մոդելները կունենան երեք հիմնական տեսախցիկ: Բոլոր նոր մոդելները կունենան հակադարձ անլար լիցքավորում:

Նույն շարքից