Հայաստան 

Նախագահ Սարգսյանը դատապարտել է բռնությունը Մերձավոր Արևելքում և խոսել է Ցեղասպանության ճանաչման մասին

analitik.am

 Մարդկության դեմ կատարված հանցագործության կանխարգելման լավագույն գործիքն այդ հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումն է: Այս իրողությունն է շեշտել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկում, հոկտեմբերի 10-ին, մեկնարկած ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում` ընդգծելով, որ հայ ժողովուրդը շատ լավ է պատկերացնում, թե որն է կրոնական անհանդուրժողականությունը:

 

«Հաջորդ տարի մենք կոգեկոչենք Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այդ նպատակով կանցկացվեն բազմաթիվ միջոցառումներ ամբողջ աշխարհում: Մենք համոզված ենք, որ մարդկության դեմ կատարված հանցագործության կանխարգելման լավագույն գործիքը մարդկության դեմ արդեն կատարված հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումն է: Կրոնական անհանդուրժողականության հերթական դրսեւորումը կատարվեց վերջերս Սիրիայի հայ առաքելական Դեյր էյր Զոր եկեղեցու ավերումն էր, որի կազմակերպիչները ահաբեկչական խմբավորումներն է, որն իրեն անվանում է իսլամական պետություն: Անարգելով Ցեղասպանությունից փրկվածների վերջին մասունքները, որոնք պահպանվում էին եկեղեցում, անմարդկային վերաբերմունքը, որին արժանանում են Մերձավոր Արեւելքի  քրիստոնյա, եզդի եւ մնացած համայնքների ներկայացուցիչները, չեն կարող ունենալ արդարացում եւ տեղավորվել մեզ հայտնի կրոնական փիլիսոփայության այդ թվում Իսլամի դրույթներում: Մենք շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեզ հետ միասին, դառապարտել են այդ բարբարոսությունը»,-  ասել է Նախագահ Սարգսյանը:

 

Նախագահը գագաթնաժողովի օրակարգային հարցերից կարեւորել է նաև անդամ պետությունների ժողովուրդներին եւ միջազգային հանրությանն ուղղվելիք կոչը` Հայրենական պատերազմի ժամանակ ունեցած հաղթանակի 70-ամյակի վերաբերյալ:

 

«20-րդ դարի երկու համաշխարհային պատերազմների արյունոտ ձեռքն ու նաեւ մեր ժողովուրդների հերոսականությունը պետք է դրոշմվի մեր երիտասարդների հիշողության մեջ: Ծրագրվող միջոցառումները պետք է ընդգծենք մեր պետությունների կողմից առաջանհերթությունը այնպիսի հարցերի շուրջ ինչպիսի են ռասիզմի, նացիզմի դեմ պայքարը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը: Ապագա սերունդների մեջ պետք է դաստիարակել հանդուրժողականություն, ազգային եւ կրոնական համերաշխություն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` շեշտել է Սերժ Սարգսյանը:

 

Բելառուսի մայրաքաղաքում հոկտեմբերի 10-ին բացվել Է ԱՊՀ-ի գագաթնաժողովը, որն ընթանում է Մինսկի Անկախության պալատում: Ինչպես եւ սպասվում էր, գագաթնաժողովին չի ժամանել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, երկիրը ներկայացնում է Բելառուսում հանրապետության դեսպան Միխայիլ Եժեւը: Գագաթնաժողովում քննարկվելու են տնտեսական, հումանիտար եւ իրավապահ ոլորտներում բազմակողմ համագործակցության հարցերը:

 

Հանդիպման կապակցությամբ պատրաստվել են մի շարք փաստաթղթեր, որոնք նպատակամղված են «բազմապլանային փոխգործակցության խորացմանը, թմրանյութերի նկատմամբ հսկողության միջազգային համակարգի ամրապնդմանը, մարդավաճառությանը հակազդելուն, անօրինական միգրացիայի դեմ պայքարին, ֆինանսական հսկողության ուժեղացմանը»:

 

ԱՊՀ-ի շրջանակներում միջոցառումների ավարտվելուց հետո հանդիպումներ են պլանավորված Եվրասիական տնտեսական հանրակցության միջպետական խորհրդի (դրա մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը) եւ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ձեւաչափով:

Նույն շարքից