Հայաստան 

Ռուսաստանի համար խնդիր չի լինի, եթե նույնիսկ պատժամիջոցները կիրառվեն ևս երկու տարի. ռուսահայ քաղաքագետ

analitik.am

Երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից կիրառվելիք պատժամիջոցները հնարավոր է ունենան ազդեցություն ՌԴ տնտեսության վրա, բայց ներկայում դրանք ուղղակիորեն չեն պայմանավորում ռուսական տնտեսության աճի տեմպերի նվազումը: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում կայացած հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ, ՌԴ Հանրային պալատի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Միհրանյանը: «Կան տնտեսական կանխատեսումներ, որոնք մատնանշել են խնդիրներ ՀՆԱ-ի, արդյունաբերության, գյուղատնտեսության աճի առումով: Բացի այդ, հոկտեմբերի 24-ին Ռուսաստանի նախագահ Պուտինը նշեց, որ, չնայած հոռետեսական կանխատեսումներին` արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ աճ է գրանցվել: Չնայած կան այլ կանխատեսումներ, ըստ որոնց` կրկին կարող է աճի նվազում գրանցվել»,-ասաց Անդրանիկ Միհրանյանը:


Նրա խոսքով` պատժամիջոցներ կիրառելով` Միացյալ Նահանգներն ու եվրոպական որոշ երկրներ ցանկանում են ռուսական տնտեսության մեջ ներդրումները բացառել և տեղի չունենա բարձր տեխնոլոգիաների փոխանցում ռուսական ընկերություններին: «Պետք է ասել, որ, բարեբախտաբար, այսօր կապիտալի հիմնական աղբյուրները չեն գտնվում ԱՄՆ-ում կամ Եվրոպայում: Չինաստանը մեկուկես տրիլիոն պարտքի տեր է, ԱՄՆ-ը պարտքային այնպիսի վիճակում է, որ եթե Չինաստանը նրանց չհանի այդ վիճակից, ԱՄՆ-ն դեֆոլտ կապրի միանգամից»,- նշեց քաղաքագետ:

 

«Բացի այդ, Եվրոպայում շատ մեծ հակադրություններ կան, քանի որ ԵՄ անդամ շատ երկրներ կատեգորիկ դեմ են սանկցիաների կիրառմանը: Չնայած վերջնական որոշումը թողել են մարտի 15-ին: Դա Ռուսաստանի համար խնդիր չի լինի, եթե նույնիսկ այդ սանկցիաները կիրառվեն ևս երկու տարի` նկատի ունենալով նրա կուտակած արժութային ռեզերվները տարբեր ֆոնդերում»,-հավելեց Անդրանիկ Միհրանյանը:

 

Քաղաքագետը նաև նշեց, որ տեսակետը, թե Հայաստանը սխալ ուղղությամբ է գնում, երբ որոշել է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, հիմնազուրկ է:

Նույն շարքից