Տնտեսություն 

Ռուսաստանի բնակչության գրեթե կեսը թոշակառու կդառնա մինչև 2060 թվականը

analitik.am

Ռուսաստանի բնակչության գրեթե կեսը՝ 47 տոկոսը, թոշակառու կդառնա մինչև 2060 թվականը: Այս մասին հայտնում է «Ведомости» թերթը՝ հղում անելով Credit Suisse-ի տնտեսագետների կողմից հրապարակված զեկույցին։

Հստակեցվում է, որ 2020 թվականին 65 տարեկանից բարձր մարդիկ կկազմեն բնակչության մեկ քառորդը: Տղամարդիկ 2020 թվականին կենսաթոշակի անցնելուց հետո կապրեն միջինը ևս 13.3 տարի, իսկ 2060 թվականին՝ արդեն 17.4 տարի:

Փորձագետներն նշել են, որ ամբողջ աշխարհում մարդկանց կյանքի տևողությունն աճում է։ Բացի այդ, կենսաբանական տարիքն այժմ չի համընկնում ժամանակագրական տարիքի հետ. Օրինակ, Շվեյցարիայի 65-ամյա բնակիչը զգում է իրեն այնպես ինչպես 51-ամյա մարդը 1950-ին:

Զեկույցի հեղինակները նաև առաջարկել են կենսաթոշակային համակարգն ավելի կայուն դարձնելու մի քանի տարբերակ: Նրանց կարծիքով, անհրաժեշտ է խրախուսել մարդկանց խնայել կենսաթոշակը։

Նույն շարքից