Սպորտ 

Ուսման Դեմբելեն ստիպել է Կիկե Սետյենին հազիվ զսպել արցունքները

analitik.am

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը  Sport-ի հետ հարցազրույցի ժամանակ խոսել է Ուսման Դեմբելեի մասին, ով շարունակում է վերականգնվել վնասվածքից:

«Նա անսովոր տաղանդի տեր տղա է: Կփորձենք մաքսիմալ օգուտ ստանալ դրանից: Ուսմանը շատ բան է տալիս թիմին՝ անկախ նրանից, թե որ դիրքում է խաղում: Ես հազիվ էի զսպում արցունքներս, երբ տեսա, թե ինչպես է նա աշխատում»,-ասել է նա:

«Նա իրեն ավելի վստահ է զգում հարձակման եզրերում: Մենք Ուսմանին գնդակ կտանք ու նա հնարավորություն կունենա ցույց տա, թե ինչի է ունակ: Հույս ունենք, որ նրա ելույթները կայուն կլինեն»,-հավելել է կատալոնական գրանդի մարզիչը:

Նույն շարքից