Ղազախստանի իշխանությունները թվեր են ներկայացրել, թե քանի ավտոմեքենա է Հայաստանից ու Ղրղզստանից ներմուծվել երկիր:
Համաձայն ներկայացված թվերի, միայն 2019 թվականի ընթացքում 38 558 հայկական համարանիշով ավտոմեքենա է մուտք գործել Ղազախստան: Դրանցից միայն 18 209-ն են դուրս եկել երկրից: Այսպիսով, Ղազախստանում մնացել է Հայաստանից մուտք գործած 20 349 ավտոմեքենա:
Նշվում է, որ Հայաստանից ներմուծված ավտոմեքենաները թվաքանակով մի քանի անգամ գերազանցում են նախորդ տարիների ցուցանիշները:
Այս տարի արդեն 2507 հայկական համարանիշով ավոտմեքենա է մուտք գործել Ղազախստան, իսկ դուրս եկողների թիվը հասնում է 1804-ի: