Կորոնավիրուս Հասարակություն 

ԵՄ պաշտոնյան վարակվել է կորոնավիրուսով

analitik.am

Եվրոպական պաշտպանական գործակալությունը հայտարարել է, որ իր աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով: Բրյուսելում սա բարձր պաշտոն ունեցող անձի կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքն է, փոխանցում է Euractiv-ը:

Նշվում է, որ պաշտոնյան չեղյալ է հայտարարել իր բոլոր հանդիպումները մինչև մարտի 13-ը ԵՄ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա։

Euractiv-ի փոխանցմամբ՝ պաշտոնատար անձը փետրվարի 29-ին իրեն վատ է զգացել և անցել է վիրուսի ստուգման համար նախատեսված թեստը, ինչի արդյունքը դրական է եղել:

Դրանից հետո նա հանդիպում է ունեցել Բրյուսելի այլ հաստատությունների մոտ 30 պաշտոնատար անձանց հետ: Աղբյուրը պնդում է, որ հանդիպման որոշ մասնակիցներ նույնպես իրենց վատ են զգացել և այժմ բուժզննում են անցնում:

Նույն շարքից