Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն 

Իրանում ազգությամբ հայ քաղաքացի է մահացել կորոնավիրուսից․ ԱԳՆ-ն հաստատեց

analitik.am

Իրանում ազգությամբ հայ քաղաքացի է մահացել կորոնավիրուսից։ Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի պատասխանատու Աննա Նաղդալյանը:

Նշենք, որ վերջին օրերին մամուլում շրջանառվում էր Իրանում ազգությամբ հայ քաղաքացու կորոնավիրուսից մահանալու վերաբերյալ տեղեկությունը, սակայն մինչև երեկ դեպք չկար գրանցված: Արևելք լրատվականը փոխանցել է, որ 85 տարեկանում մահացել է հայազգի Էլսիկ Մասիհին:

Նրան մեկ շաբաթ առաջ տեղափոխել էին Թեհրանի «Մասիհ Դանեշվար» հիվանդանոց, որը կորոնավիորւսից բուժման հիմնական հիվանդանոցներից մեկն է:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից