Կորոնավիրուս Հասարակություն 

«Իմ քայլ»-ի պատգամավորը հաստատեց, որ Ծաղկաձորում խուճապ է եղել

analitik.am

Սոցկայքերում մեկնարկել է «Եկ Ծաղկաձոր» հեշթեգը: Կոչ է արվում քաղաքացիներին գնալ և իրենց հանգստյան օրերն անցկացնել այնտեղ: Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր ցանկանում են սատարել քաղաքին, տուրիզմին, պետք է օգտվեն այդ առաջարկից: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե Ծաղկաձորը դատարկվել է և Գևորգ Պետրոսյանի խոսքերին, թե ռուս զբոսաշրջիկը 25 հազար դրամ է տվել, որպեսզի տաքսիստն իրեն Ծաղկաձորից տանի, Հակոբյանն ասել է, թե չգիտի ինչ մասնավոր դեպքերի մասին են խոսում վերջիններս. «Քանի որ ես լավագույնս պատկերացնում եմ իրավիճակը և անընդհատ կապի մեջ եմ մեր քաղաքացիների հետ, ուզում եմ նշել, որ խուճապային տրամադրություններն անցել են և այժմ որևէ խնդիր չկա: Իսկ հյուրանոցների մասով պետք է անհատական դիտարկել: Ուզում եմ հավաստիացնել, որ կոմպլեքս իրավիճակը նորմալ է»:

Հիշեցնենք, որ Ծաղկաձորի շուրջ աղմուկը բարձրացավ այն բանից հետո, երբ կորոնավիրուսով պայմանավորված այնտեղ տեղավորվեցին 31 քաղաքացիները:

Նույն շարքից