Կորոնավիրուս Հասարակություն 

Մոսկվայում բարձր պատրաստվածության հատուկ ռեժիմ է մտցվել

analitik.am

Մոսկվայում բարձր պատրաստվածության ռեժիմ է մտցվել՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Այս մասին իր բլոգում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Նրա խոսքերով, հատուկ ռեժիմ է ներդրվել քաղաքային ծառայությունների համար՝ առողջապահական, ստոմատոլոգիական և ստացիոնար բաժանմունքների, քաղաքային ծառայությունների և տրանսպորտի համար․ «Կուժեղացվի կորոնավիրուսի վարակի համար անբարենպաստ իրավիճակ ունեցող երկրներից ժամանած քաղաքացիների կանոնավոր ստուգումների և մոնիթորինգի պահանջները»,-գրել է քաղաքապետը:

Այսուհետ այն քաղաքացիները, ովքեր կայցելեն այն երկրներ և տարածքները, որտեղ արձանագրվել են կորոնավիրուսի դեպքեր, պետք է հայտնեն իրենց Ռուսաստան վերադարձի մասին, ասված է քաղաքապետի հրամանագրում:

Չինաստանից, Հարավային Կորեայից, Իտալիայից, Իրանից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Իսպանիայից ժամանածների համար անհրաժեշտ կլինի մինչև 14 օր ինքնամեկուսացում՝ տնային պայմաններում։

Նույն շարքից