Կորոնավիրուս Հասարակություն 

Իրանում կորոնավիրուսով վարակված ծննդկանը երեխա է լույս աշխարհ բերել

analitik.am

Իրանի Ղոմ քաղաքում, որտեղից երկրի ողջ տարածքով տարածվեց նոր տեսակի կորոնավիրուսը, ծննդկանը բնական ճանապարհով աղջիկ երեխա է ունեցել:

Նշենք, որ Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության կողմից մարտի 5–ին հրապարակված տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 3500-ի սահմանը։ Վիրուսից մահացածների թիվը հասել է 107-ի։

Հավելենք, որ մարտի 6-ի տվյալներով՝ Covid-2019 վիրուսը հայտնաբերվել է Իրանի մեջլիսի 290 անդամներից 23-ի մոտ։

regionmonitor

Նույն շարքից